Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:39
ԱրմԻնֆո. Կենսաբանական բազմազանության պահպանման, բնական պաշարների կայուն օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցության կարևորությունը շեշտելով՝ Արցախի իշխանությունները խորը մտահոգություն են հայտնում Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանման բնապահպանական և կենսամշակութային հետևանքների վերաբերյալ։ Այս մասին ասվում է Արցախի Ազգային ժողովի պաշտոնակատար նախագահ Գագիկ Բաղունցի ուղերձում, որը ուղղված է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերին, պատվիրակներին և CBD COP17 կոնֆերանսի մասնակիցներին։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:32
ԱրմԻնֆո. Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը իր ավստրալիացի գործընկեր Հյու դե Կրետցերի հետ քննարկել է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեությանը, դրանց անկախության և արդյունավետ գործունեության երաշխիքներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:30
ԱրմԻնֆո.Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողմից Հայաստանում COP17-ում արված հայտարարությունների վերաբերյալ: Բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանման և միջազգային հանրության պատասխանատվության մասին խոսելիս նա չի հիշատակել Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանման և հայրենիք վերադառնալու նրանց իրավունքի մասին:
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:28
Արմինֆո. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը պաշտոնական ընթրիք է կազմակերպել դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
|
Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026, 10:25
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 15:19
Արմինֆո. Նշանավորելով համաշխարհային օպերային արվեստի լեգենդար տենոր Գեղամ Գրիգորյանի 75-ամյակը՝ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել գալա համերգ, որի հատուկ հյուրը օպերային աստղ, իսպանացի երգիչ (տենոր), դաշնակահար, դիրիժոր Պլասիդո Դոմինգոն էր:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 15:16
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 14:50
Արմինֆո. Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Այդ մասին ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունում։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:38
Արմինֆո. Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները երկու երկրների հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ բանակցությունների ավարտին մամուլի համար հայտարարության ժամանակ ։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 13:35
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի գլխավորած պատվիրակությանը։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:48
Արմինֆո. Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:37
Արմինֆո. Հոլիվուդյան դերասան և շրջակա միջավայրի պաշտպան Լեոնարդո Դի Կապրիոն իր աջակցությունն է հայտնել Երևանում Կենսաբազմազանության վերաբերյալ COP17 համաժողովի ժամանակ հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 12:21
Արմինֆո. Արմավիրի մարզի "Սարդարապատ" ֆուտբոլային ակումբի մարզադաշտում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը, որտեղ հավաքվել են 11 դպրոցական թիմեր Հայաստանի տասը մարզերից և Երևանից:
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:58
ԱրմԻնֆո. Շնորհավոր տոնդ, հոգի ու բնավորություն ունեցող քաղաք: Այդ մասին ասվում է Գյումրիի ռուսական տան շնորհավորանքում՝ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ Քաղաքի օրվա կապակցությամբ։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:44
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին, ով Հայաստան է ժամանել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:31
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ։
|
Շաբաթ, 17 Հոկտեմբերի 2026, 11:25
Արմինֆո. Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 20:36
Արմինֆո."Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը ՝ հրապարակելով Գալստյանի ՝ տնային կալանքից հղած ուղերձը:
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 20:32
Արմինֆո. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին մարշալ Բաղրամյանի անվան ՀՀ վետերանների միավորման 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
|
Ուրբաթ, 16 Հոկտեմբերի 2026, 18:53
Արմինֆո.Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ հանդիպմանը քննարկել է COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, անդրադարձ է եղել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
|