Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 14:23
Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանել երկրի իրավապահ մարմինների կողմից գործող օրենսդրության խախտման փաստը, որոնք առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան թույլտվության ձերբակալել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության երկու թեկնածուների։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 13:03
Արմինֆո.ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը պատրաստվում է քննարկել և քվեարկության դնել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) կողմից աջակցվող փոփոխությունը, որը կոչ է անում Միացյալ Նահանգներին դիվանագիտական, տնտեսական և իրավական ճնշում կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:59
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երբեք ժողովրդավարական ճանապարհով բաց չեն թողնի իշխանությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ արձագանքելով հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:57
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փոխարեն։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:53
Արմինֆո. Ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու ճիշտ կամ սխալ լինելը կախված է որոշակի քայլերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո վերջին օրերին այս հարցի քննարկման ֆոնին։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:48
Արմինֆո. Եվրոպական խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է նորաստեղծ Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության (EUPM Armenia) ղեկավար՝ մեկ տարի նախնական ժամկետով՝ սկսած 2026 թվականի հունիսի 11-ից։ Որոշումն ընդունվել է ԵՄ Քաղաքականության և անվտանգության կոմիտեի կողմից։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 12:06
Արմինֆո. Team Telecom Armenia-ն կապահովի Firebird AI-ի արհեստական բանականության մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը՝ մագիստրալային, հաջորդ սերնդի օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:56
Արմինֆո.Ադրբեջանական բանտում ապօրինի պահվող Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանը Բաքվի վերաքննիչ դատարանի նիստի ժամանակ միջնորդել է նրան անմեղ ճանաչել և արդարացման դատավճիռ կայացնել։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:54
Արմինֆո.2025 թվականի ընթացքում մերժվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ 805 դիմում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Խաչատուր Պողոսյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 11:48
Արմինֆո. Հայաստանի մեծությամբ և նշանակությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, անհրաժեշտ է անցկացնել Ավագանու արտահերթ ընտրություններ։ Այս մասին հունիսի 10-ին լրագրողներին հայտարարել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալխաս Ղազարյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:47
Արմինֆո.Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:35
Արմինֆո. 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անցել են օրենքի համատարած խախտումների, բռնաճնշումների, բռնության, երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բոլոր հնարավոր և անհնարին իրավական ու բարոյական նորմերի խախտումների, հրապարակային սպառնալիքների, ձերբակալությունների և ընդդիմության հալածանքների ֆոնին։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:30
Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը Հայաստանում արդարության վերականգնման համար։ Այս մասին գրում է կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:25
Արմինֆո. Խորհրդարանական ընտրություններում հաղթած կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
|
Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:22
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ։ Այս մասին «Sputnik» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:10
Արմինֆո. Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը ՝ իր հրապարակմանը կցելով դատարանի որոշումը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:00
Արմինֆո. Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԺԲ ֆեյսբուքյան էջում:
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:51
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է և ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի իր ընտրողների վստահությունը և առաջնորդվի երկրի շահերով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով քննարկումներն այն մասին, թե արդյոք կուսակցությունը կվերցնի պատգամավորական մանդատները որպես ընդդիմության առաջատար:
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:04
Արմինֆո. Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 19:51
Արմինֆո. Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|