Հայաստանն ու Զիմբաբվեն քննարկել են կենսաբազմազանության պահպանման ոլորտում համագործակցության հնարավորությունները
 Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 14:26

Արմինֆո.  COP17-ի շրջանակներում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի Հանրապետության շրջակա միջավայրի, կլիմայի և վայրի բնության նախարար Էվելին Նդլովայի հետ։

Բերման է ենթարկվել Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն
 Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 12:09

Արմինֆո. Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։ Այդ մասին հաղորդել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը փոքր համերգասրահ կունենա
 Շաբաթ, 24 Հոկտեմբերի 2026, 11:44

Արմինֆո.  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակութային նոր հարթակ է ստեղծվել: Ինչպես ասվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդագրության մեջ, այսուհետեւ նախկին Opera Club-ի տեղում կգործի թատրոնի փոքր համերգասրահը:

"Ականատես". Արտաշատում հոգևորականը հրապարակավ սատարել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից համայնքի ղեկավարի պաշտոնի թեկնածուին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:41

Արմինֆո.  Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի դիտարկման ընթացքում «Ականատես» դիտորդական առաքելությունն Արտաշատում արձանագրել է գործող համայնքապետ-թեկնածուի գործունեության հրապարակային գովաբանման դեպք՝ կրոնական արարողության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է «Ականատես» դիտորդական առաքելության մամուլի ծառաայությունը։

Հայաստանի երկրորդ նախագահի կալանքը երկարաձգվեց 2 ամսով. դատարանի որոշումը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 20:12

Արմինֆո.  Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այդ մասին հաղորդել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը՝ Telegram-ում։

Արման Աբովյանը դարձել է ԲՀԿ պաշտոնական ներկայացուցիչը՝ Գագիկ Ծառուկյանի կալանավորման պայմաններում
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:31

Արմինֆո. Քաղաքական գործիչ, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ Արման Աբովյանը ստանձնել է քաղաքական ուժի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները ՝ վերջինիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ գտնվելու պայմաններում: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Facebook-ի իր էջում։

ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը մտադիր է արտահերթ ընտրություններն օգտագործել որպես ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 19:08

Արմինֆո.   Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն ընդդիմության նկատմամբ շանտաժի գործիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Նման կարծիք է հայտնել "Հայ ազգային կոնգրես" կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ երկրում հնարավոր արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի հայտարարության ֆոնին։

Converse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:33

Արմինֆո. Converse Mobile-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելված՝ միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Consumer Digital Bank Awards 2026 մրցույթի Best Mobile Banking App in Armenia անվանակարգում։

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:30

Արմինֆո. Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվում են Բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 18:14

Արմինֆո.  Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է քանի դեսպանատների միջամտությունից հետո։

Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է ներկայացրել ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:07

Արմինֆո.  Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։

Նարեկ Կարապետյան. Հայաստանի սահմանն այսօր անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ՝ զինվորականը, եւ դա խնդիր է
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:06

Արմինֆո. Այսօր Հայաստանի սահմանն անարգել կարող է հատել ինչպես ադրբեջանցի հովիվը, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողը, ինչը խոսում է պետական սահմաններին անվտանգության պատշաճ միջոցառումների բացակայության մասին: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

Նարեկ Կարապետյան. Հայաստանի իշխանությունները չեն կարող "Ուժեղ Հայաստանի" կողմնակիցների կալանավորման հաշվին ստիպել նրան պաշտպանել նոր սահմանադրությունը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 17:02

Արմինֆո.  "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմնակիցների կալանավորմամբ նրան ստիպել պաշտպանել նոր սահմանադրությունը՝ չի ստացվի։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է  "ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում։

87 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 16:05

Արմինֆո.  Կյանքի 87-րդ տարում մահկանացուն է կնքել  Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի և ԽՍՀՄ նկարիչների միությունների անդամ, ծաղրանկարների բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, "Գոլոս Արմենիի" խմբագրության երկարամյա աշխատակից Վլադիմիր Աբրոյանը: Նկարչի մահվան մասին հայտնել է նրա դուստրը՝ Իռա Աբրոյանը։

Ադրբեջանը շարունակում է ավելացնել պաշտպանական ծախսերը
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:38

Արմինֆո.  Ադրբեջանում 2027 թվականին պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերը կանխատեսվում են 8 մլրդ 816 մլն 401 հազար 550 մանաթի մակարդակում, ինչը 98 մլն 819 հազար 690 մանաթով կամ 1.1% - ով ավելի է 2026 թվականի համար հաստատված 8 մլրդ 717 մլն 581 հազար 860 մանաթի համեմատ:

2026 թվականի 9 ամիսներին Հայաստանում 44 հայց է ներկայացվել ընդդեմ լրագրողների և ԶԼՄ-ների. ԽԱՊԿ
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 15:37

Արմինֆո.2026 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված հայցերի ընդհանուր թիվը կազմել է 44: Այդ մասին հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը՝ հոկտեմբերի 23-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր Հայաստանում խոսքի ազատության վիճակին եւ 2026 թվականի երրորդ եռամսյակում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների խախտումներին:

Ծաղկաձորն ու Բուրգասը դարձել են քույր քաղաքներ
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:35

Արմինֆո.Հայաստանի Ծաղկաձոր ու Բուլղարիայի Բուրգաս քաղաքները դարձել են քույր քաղաքներ։ Երկու առողջարանային քաղաքների քույրացման մասին հուշագիր են ստորագրել են Բուրգասի քաղաքապետ Դիմիտար Նիկոլովը և Ծաղկաձորի քաղաքապետ Նարեկ Հարությունյանը:

Արցախի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել Հայաստանում Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների գործունեության շարունակականությունն ապահովելու օգտին
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 14:03

ԱրմԻնֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ուշադրություն են հրավիրել այն լուրջ քաղաքական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրների վրա, որոնց արցախցիները շարունակում են բախվել բռնի տեղահանումից երեք տարի անց։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:58

ԱրմԻնֆո. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը կայցելի Հայաստան։

«Ուժեղ Հայաստան»-ը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ստեփանավանում ընտրություններից առաջ իրենց կուսակցությունը վարկաբեկելու փորձի մեջ
 Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026, 13:15

ԱրմԻնֆո. Գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Լոռու մարզի Ստեփանավան համայնքում հոկտեմբերի 25-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից առաջ քաղաքական ուժին վարկաբեկելու փորձի մեջ։




Մեկնաբանվողներ
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև