Հայաստանի առողջապահության նախարար․ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:28

Արմինֆո. Երևան – Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Հայաստանը Կորուստների և վնասների արձագանքման հիմնադրամից ֆինանսավորում ստանալու հայտ է ներկայացրել
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:23

Արմինֆո. Շարունակվում են Հայաստանում իրականացվող ծրագրերի համար միջազգային ֆինանսավորման ներգրավման աշխատանքները։

WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի մշակութային համույթներին՝ մասնակցելու 2027 թվականին Վիեննայում կայանալիք փառատոնին․ Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:20

Արմինֆո. Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այդ մասին հաղորդում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ը։

Հայաստանի եւ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները հանդես են եկել Երեւանի եւ Բրյուսելի միջեւ հարաբերությունների հետեւողական զարգացման օգտին
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:11

Արմինֆո.  ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

Շարմազանովը՝ Փաշինյանին․ Հայաստանին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետականակենտրոն իշխանություն
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:05

Արմինֆո. Հայաստանին պետք է ոչ այնքան պետականակենտրոն ընդդիմություն, որքան՝ պետականակենտրոն իշխանություն։

Ամերիկացի պաշտոնյան Հայաստան է այցելել սահմանների անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով. ԱՄՆ դեսպանատուն
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 18:04

Արմինֆո. Անվտանգության աջակցության ծրագրերի գծով փոխպետքարտուղարի տեղակալ Շոնա Ուիլսոնն այցելել է Հայաստան՝ առաջ մղելու հայ-ամերիկյան համագործակցությունը սահմանային անվտանգության, մաքսային համակարգի արդիականացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտներում, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի շրջանակում։

Կարապետյան․ Այնտեղ, որտեղ կա "Ուժեղ Հայաստանը", "Քաղաքացիական պայմանագիրը"  թևաթափ է լինում
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 17:51

Արմինֆո. Այնտեղ, որտեղ կա "Ուժեղ Հայաստանը", Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը զրկվում է թևերից և սահմանափակվում հնարավորություններով, կարծում է "Ուժեղ Հայաստան" դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

ՀԱԵ հարցով քննիչ հանձնաժողովը հաստատել է իր աշխատանքային կանոնակարգը
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 17:47

Արմինֆո. Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մի շարք հոգեւորականների գործողությունների եւ դրանից բխող հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում ՀԱԵ բացառիկ առաքելության չկատարման հետեւանքով եկեղեցական ճգնաժամը քննող հանձնաժողովը հոկտեմբերի 26-ի իր նիստում հաստատել է աշխատանքային կանոնակարգը:

Թանդիլյան․ "Ապրելու երկիրը" հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:32

Արմինֆո."Ապրելու երկիր" կուսակցությունը  հաղթահարել է անցողիկ շեմը բոլոր համայնքներում, որտեղ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին, և ներկայացված է լինելու ավագանու կազմերում: Այդ մասին հաղորդել է քաղաքական ուժի հիմնադիրներից մեկը՝ Մանե Թանդիլյանը։

Սաղաթելյան․ չնայած Հայաստանի իշխանությունների ճնշումներին ՝ ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 16:30

Արմինֆո. Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից աննախադեպ ճնշումներին և համատարած հետապնդումներին՝ հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ն քաղաքացիների զգալի աջակցություն է ստացել չորս համայնքներում: Այդ մասին հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը ։

Հայաստանի ՆԳՆ ղեկավարը պարզաբանել է երկրորդ շարքում կայանելու համար տուգանքի խստացման պատճառները
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:51

Արմինֆո. Ճանապարհի երկրորդ շարքում կայանելու համար պատժի խստացումն ուղղված է ոչ թե պետական բյուջեի մուտքերի ավելացմանը, այլ խախտումների կանխարգելմանը։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ներքին գործերի նախարարը, պարզաբանելով, թե գնի բարձրացումն ինչպես պետք է նպաստի ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը։

 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:49

Արմինֆո.

Արտակ Զաքարյան․ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի վրա       
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:46

Արմինֆո.  ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիրգ» կուսակցության իշխանությունը բացառապես հենված է իշխանության ուժային գործոնի, վարչական ռեսուրսի և քաղաքացիների մեջ վախի մթնոլորտ սերմանելու վրա՝ ինչը նորություն չէ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50 մլն դրամի վնաս
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:24

ԱրմԻնֆո.   Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

ՀՀ վարչապետ․ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՄ հետ կապերի խորացմամբ տրանսպորտի, էներգետիկայի և թվայնացման ոլորտներում
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:09

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը:

«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանում ՏԻՄ ընտրությունների արդյունքները եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝  Ալիևի առջև
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:06

Արմինֆո.  Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, սակայն թույլ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առջև: Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցության հայտարարության մեջ:

ՆԳՆ ղեկավար․ Չի կարելի զուգահեռ անցկացնել եվրոպական երկրներում տիրող իրավիճակի եւ Հայաստանում վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի միջեւ
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 15:04

Արմինֆո.  Չի կարելի զուգահեռ անցկացնել և պնդել, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում եվրոպական երկրներում, կարող է ազդել Հայաստանի համար վիզային ռեժիմի ազատականացման գործընթացի վրա։ Այդ մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը կայցելի Հայաստան
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 14:59

Արմինֆո.  Հոկտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը:

Տիգրան Ավինյան. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը պետք է սկսվի հաջորդ տարի
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 14:21

Արմինֆո. Աջափնյակ մետրոյի կայարանի շինարարությունը նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Հայաստանի ներքին գործերի նախարար. Իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ 54 հաղորդում են ստացել
 Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի 2026, 14:07

Արմինֆո: Հայաստանի իրավապահ մարմինները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումների վերաբերյալ ստացել են 54 հաղորդում, որոնք բոլորն էլ քննվել են: Այս մասին հոկտեմբերի 26-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն:




Մեկնաբանվողներ
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև