Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:59
Արմինֆո.Ակնհայտ է, որ "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունն ինքնին իրավունքի և Սահմանադրության տարրական նորմերի կոպիտ խախտում է:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:54
Արմինֆո.Արհեստական բանականության, ժամանցային և մասնագիտական թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ բաժանորդագրությունների քանակը զգալիորեն աճել է։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:21
Արմինֆո. ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը և ԵԱՀԿ-ին առընթեր ԱՄՆ առաքելության նորանշանակ ղեկավար Դարել Օուենսը մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:10
Արմինֆո."Հինգ իրավապաշտպաններ" նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է որոշ քաղբանտարկյալների նկատմամբ իրենց անչափահաս երեխաների հետ շփման արգելքի կիրառումը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:04
Արմինֆո. 2026 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրվել է լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտման 42 դեպք։ ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, այդ մասին ասվում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի երկրորդ եռամսյակի զեկույցում։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 18:03
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի կամ տնային կալանքի չի ենթարկվի, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության համապատասխան միջնորդությունը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 17:21
Արմինֆո. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընթանում է "Իրանահայկական ռազմավարական գործընկերությունը Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերափոխումների լույսի ներքո" թեմայով խորհրդաժողով, որը կազմակերպել են Հայաստանում Իրանի դեսպանատունը և ԱՊՐԻ գիտահետազոտական ինստիտուտը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 17:18
Արմինֆո. Մատենադարանում ընթանում է 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական, գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:59
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) համաձայնություն է տվել "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն: Այդ մասին հուլիսի 22-ին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:58
Արմինֆո. Հայ-ռուսական համալսարանից (ՀՌՀ) հաղորդել են, որ հուլիսի 21-ին զոհված Հայաստամօ Զինված ուժերի զինծառայողը իրենց բուհի ուսանող Նարեկ Թորոսյանն է, ով սովորում էր ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այդ մասին հուլիսի 22-ին Facebook-ի իր էջում գրել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:50
Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է քաղաքական գործչի նկատմամբ կալանքի: Այս մասին հաղորդել Է Թևանյանի փաստաբան Սերգեյ Մարաբյանը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 15:41
Արմինֆո. Իդրամի և IDBank-ի կողմից անցկացվող ֆինանսական և թվային գրագիտության դասընթացների հաջորդ կանգառը Սյունիքի մարզն էր։ «Դավիթբեկյան խաղեր» հիմնադրամի, Իդրամի և IDBank-ի համագործակցության շնորհիվ ամենամյա համահայկական մրցույթ-փառատոնն այս անգամ ստացավ նոր գույներ։ Ամենօրյա մարտահրավերներն ու փորձությունները հաղթահարելու հետ մեկտեղ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու ֆինանսական աշխարհին և զեղծարարություններից պաշտպանվելու կանոններին։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 14:35
Արմինֆո. Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։
Այնուհետև պատվիրակության անդամները շրջայց են կատարել ռազմական ոստիկանության տարածքում։ Շրջայցի ավարտին «Եղևնիների պուրակում» երկու կառույցների ղեկավարները միասին եղևնի են տնկել՝ որպես Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների միջև շարունակական համագործակցության և բարեկամության խորհրդանիշ։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 14:34
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու փորձը քաղաքական աբսուրդի և հետապնդման դրսևորում է, որը նպատակ ունի խաթարել նրա գործունեությունը Հայաստանի խորհրդարանում: Այդ մասին հուլիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 14:33
Արմինֆո. Ընդդիմադիր "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը խիստ քննադատել է իրեն որպես վկա հարցաքննության կանչելու հետաքննության որոշումը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 13:29
Արմինֆո. 2026 թվականի հուլիսի 22-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:53
ԱրմԻնֆո. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ «Գրին Ռոք»-ի հետ համատեղ, Դիլիջանում կանցկացնի բացօթյա համերգ: Այս երաժշտական երեկոն, որը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 19:00-ին, քաղաքային լճակի մոտ, կնվիրվի քաղաքին և նրա բնակիչներին: Ծրագրում ներառված են Հայաստանի ամենասիրված կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:39
ԱրմԻնֆո. Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կողմից Շանհայում կազմակերպված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված վարժանքներին: Այս մասին հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:35
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունների քաղաքական հակառակորդների դեմ գործողությունները արդեն իսկ Հայաստանին արժենում են ներդրումների և գործարար համայնքի վստահության կորուստ: Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է կուսակցության անդամ Արման Աբովյանը:
|
Չորեքշաբթի, 22 Հուլիսի 2026, 12:14
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) բողոք է ներկայացվել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ, ով Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Այս մասին ասվում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ և ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալներին ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանի հայտարարության մեջ: Նրա հայտարարությունը հրապարակվել է Վարդանյանի պաշտոնական սոցիալական ցանցերի էջերում: Սահակյանը հայտնել է, որ Ադրբեջանի Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել 2026 թվականի հուլիսի 19-ին:
|