Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 16:07
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից կեղծ թղթադրամներ իրացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 16:03
Արմինֆո.Բուխարեստ կատարած այցի շրջանակներում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի ՆԳՆ պետական քարտուղար Բոգդան Դեսպեսկուի հետ քննարկել է երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման և լավագույն փորձի փոխանակման հեռանկարները:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 15:57
Արմինֆո. Վերջերս Հայաստանը բախվել է զեղծարարների հոգեբանական ամենածանր սխեմաներից մեկի վերադարձի հետ։Թեև այն ունի երկար տարիների պատմություն, «հարազատի վտանգի մեջ լինելու» լեգենդը մեր հանրապետությունում նոր ակտիվության գագաթնակետի է հասել՝ շահագործելով ամենազգայունը՝ սերը մտերիմների հանդեպ և նրանց կորստի վախը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 15:47
Արմինֆո. Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է եվրոպական տարածաշրջանի երկրներում և կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 15:32
Արմինֆո. Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 14:34
Արմինֆո.Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման թեման պետք չէ ներառել Երևանի և Բաքվի միջեւ հարաբերությունների օրակարգում:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:59
Արմինֆո. Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հաղորդել է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ումբակի բանտային համալիր տեղափոխելու մասին, ով ադրբեջանական խամաճիկային դատարանի կողմից դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Տեղափոխման մասին տեղեկությունը փոխանցվել է Վարդանյանի ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։ Այդ մասին հայտարարել Է Free Armenian Hostages (Ազատություն հայ ռազմագերիներին) նախաձեռնությունը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:29
Արմինֆո.Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանի տեղադրման նախագծի իրագործումը կնպաստի նոր աշխատատեղերի սստեղծմանը և նոր լիցք կհաղորդի Հայաստանի զարգացմանը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:18
Արմինֆո. Հայաստանի իշխանություններն անվերջ հարձակում են վարում խղճի ազատության, հավատացյալների իրավունքների, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, որը ենթարկվում է բռնաճնշումների։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ հայ-ռուսական "Լազարյան ակումբի" նիստում իր բացման խոսքում։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:11
Արմինֆո. «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը խոր ցավով և մտահոգությամբ է հետևում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոչնչացման, վանդալիզմի և յուրացման փորձերին։ Այդ մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարությունում։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 13:04
Արմինֆո. Արդշինբանկը մեկնարկել է նոր շահավետ պայմաններով արշավ իր Mastercard քարտապանների համար՝ ընդլայնելով անկանխիկ վճարումների հնարավորությունները։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:37
Արմինֆո. Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցող ընտրողների նախնական ցուցակները:
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:29
Արմինֆո. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հունիսին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին առաջարկում է ապաքաղաքականացնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գործունեությունը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:18
Արմինֆո. Հայաստանում Չեխիայի դեսպանությունը հունիսից սկսած Հայաստանում վիզաների կենտրոնները կկառավարի TLScontac ընկերության միջոցով։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 12:17
Արմինֆո. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ) աջակցությամբ մայիսի 3-ից 11-ը Երևանում կանցկացվեն լեգենդար հայ երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի ծննդյան 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:37
Արմինֆո. ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Ջիլիզա գյուղը հանձնվելու է Վրաստանին։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:32
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը արցախցի Գեղամ Զաքարյանին, ում ընտանիքի չորս անդամները զրկված են Հայաստանում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու իրավունքից, 2 ամսով տնային կալանքի տակ է վերցրել։ Նա մեղադրվում է իբր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ընտրակաշառք ստանալու մեջ՝ հունիսյան ընտրությունների ժամանակ ընտանիքով Կարապետյանի դաշինքի օգտին քվեարկելու խոստման դիմաց։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:25
Արմինֆո. Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) Ազգային բյուրոն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի կառավարության որոշմանը՝ Փարիզում Հայաստանի նոր դեսպանատան բացման արարողությունից Ֆրանսիայի հայ համայնքը ներկայացնող մի քանի ականավոր գործիչների բացառելու վերաբերյալ։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:19
Արմինֆո. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն։
|
Երեքշաբթի, 28 Ապրիլի 2026, 11:04
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
|