Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 18:21
Արմինֆո.Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ահազանգում է իրավապահների անգործության մասին՝ ֆեդերացիայի նախագահի որդու՝ Վահագն Հակոբյանի նկատմամբ մահափորձից հետո:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 18:05
Արմինֆո. Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ցանկանում է գլխատել Ազգային ժողովի խմբակցությունները՝ ՀՀ սահմանադրության իրենց տարբերակն անցկացնելու համար։ Այդ մասին նոյեմբերի 5-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա այդպես է նա մեկնաբանել "Ուժեղ Հայաստան" և "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունների առաջնորդներ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կալանավորումը:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:41
Արմինֆո.Գյումրիի «StomArt» կլինիկան վերջին տարիներին ընդլայնել է իր տարածքն ու ծառայությունները՝ ներդնելով ժամանակակից սարքավորումներ և բացելով վիրահատարան։ Կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ՝ տարբեր պահանջներին համապատասխանող լուծումներով։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:28
Արմինֆո ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Էդուարդո Վիլեգաս Մեխիասի հետ հանդիպմ
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:24
Արմինֆո. Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն արձագանքել է Հայաստանում ԵՄ չափորոշիչներով կենսաչափական անձնագրերի տրամադրման համակարգի գործարկմանը:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:23
Արմինֆո.Կայուն զարգացման միջազգային ինստիտուտը (IISD - International Institute for Sustainable Development) հրապարակել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ընթացող բանակցությունների ամփոփիչ վերլուծական ակնարկը:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:21
Արմինֆո.Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:06
Արմինֆո.Անհրաժեշտ է ճկունություն ՝ հնարավոր կադրային ներուժը ներգրավելու համար։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության փոփոխությանը, որով վերացվել են վերջին մեկ տարվա ընթացքում հայերենին տիրապետելու և մշտապես Հայաստանի տարածքում բնակվելու պահանջները:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 17:01
Արմինֆո."Սրբազան պայքար" շարժման աջակից, Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս 3 ամսով: Համապատասխան որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 16:59
Արմինֆո."Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորումը նպատակ ուներ խանգարել ընդդիմության համախմբմանը։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 16:00
Արմինֆո. Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի "Միասնության թևեր" կուսակցությունը վերահաստատել է ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերի հետ համատեղ Հայաստանի ինքնիշխանության, պետական անվտանգության, սահմանադրական կարգի և ազգային ինքնության պաշտպանության օրակարգ ձևավորելու, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ քայլերը համաձայնեցնելու պատրաստակամությունը:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 15:55
Արմինֆո.Թուրքիան մրցույթ կհայտարարի Անիի կամրջի վերակառուցման համար։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ճեպազրույցում հաղորդել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզաբանելով, որ այդ որոշումը կայացվել է ընթացակարգային բարդություններից խուսափելու համար։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 15:53
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ոչ մարտական պայմաններում հաճախակի դարձած ժամկետային զինծառայողների մահվան դեպքերը: Նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ պաշտպանական գերատեսչությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբն աշխատանքներ է տանում, սակայն հնարավոր չէ մշտապես լինել դիտորդի դերում և տեղի ունեցողին վերաբերվել որպես պատշաճ:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 15:39
Արմինֆո. Ուշի գյուղի մոտակայքում վթարի ենթարկված բեռնատարը Հայաստանում հաշվառած չէ և չունի հանրապետության պետական համարանիշներ, իսկ ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել վթարը, պատշաճ կերպով կահավորված է եղել:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 14:55
Արմինֆո. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք 2027-2028 թվականներին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին վարչապետի հայտարարությունը չի նշանակում, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 14:41
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա ՝ մասնակցելու ՄԱԿ Կլիմայի փոփոխության հարցերով 31-րդ խորհրդաժողովին (COP31): Այդ մասին նա հաղորդել է նոյեմբերի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 14:35
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 13:59
Արմինֆո: Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման և անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդման և ինստիտուցիոնալացման համատեքստում: Այս մասին նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը:
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 13:46
ԱրմԻնֆո. Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Համբուրգում և Շլեզվիգ-Հոլշտայնում ՀՀ պատվավոր հյուպատոս Հայկո Հեխտը Շլեզվիգ-Հոլշտայնում (նստավայրը՝ Համբուրգ) անցկացրեցին ՀՀ պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։
|
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026, 13:42
Արմինֆո. Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար ԱՐԱՐԱՏ Միրզոյանը չի համարում նախարարության արտաքին քաղաքականության ջանքերը ձախողված։ Ավելին, նա վստահություն հայտնեց, որ այդ ջանքերը բավականին հաջող են եղել։
|