"Ուժեղ Հայաստան". Հայաստանի իշխանությունները սուտ տարածելու համար չեն խորշում օգտագործել անգամ պետության կողմից ֆինանսավորվող ՀՀՀ հնարավորությունները
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:42

Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունները սուտ տարածելու համար չեն խորշում օգտագործել անգամ  Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) հնարավորությունները, որը ֆինանսավորվում է պետության կողմից։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Ալեն Սիմոնյան․ Հայաստանը, պաշտպանելով սեփական շահերը, չպետք է հետ նայի Ռուսաստանին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:40

Արմինֆո.Հայաստանը, պաշտպանելով սեփական շահերը, չպետք է հետ նայի՝ արդյոք Ռուսաստանը չի նեղվել։ Այդ մասին մայիսի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Երեւանում եվրոպական առաջնորդների հայտարարություններից հետո հայ-ռուսական հարաբերություններին հասցված հնարավոր վնասի մասին հարցը։

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը պատմել է Երեւան այցի մասին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:27

Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պատմել է Երևան կատարած այցի մասին: "Երեւանյան համաժողովի շրջանակներում մենք ԵՄ, Վրաստանի եւ Ադրբեջանի բարեկամների, ինչպես նաեւ կարգավորման գործընթացի իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ մասնակցեցինք "Բեկումնային պահ Հարավային Կովկասում. խաղաղության եւ համագործակցության ակնկալիքներ" թեմայով պանելային քննարկմանը եւ ներկայացրեցինք մեր կարծիքները", - գրել է թուրք դիվանագետը Twitter-ի (X) իր էջում:

Գրիգորյան․ Հարավային Կովկասը հակամարտությունների գոտուց վերածվել է կայունության և խաղաղության տարածաշրջանի
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:20

Արմինֆո. Մայիսի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի շրջանակում մասնակցել է «Եվրոպան՝ ուժի և գերակայության նոր ձևերի միջև․ աշխարհաքաղաքական դերակատարություն մասնատվող աշխարհում» խորագրով պանելային քննարկմանը:

Փաշինյանի ընտանիքի թերթը փորձում է "բելառուսական հետք" հաղորդել Բալահովիտում ՔՊ շտաբի ղեկավարի դեմ մահափորձին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:01

Արմինֆո.ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի թերթը փորձել է "բելառուսական հետք" հաղորդել Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության շտաբի ղեկավարի դեմ մահափորձին:

Վատ վերաբերմունք հայոց պետականության նկատմամբ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք. ահա թե ինչն է փչացնում Բելառուսի հետ հարաբերությունները. ԱԺ խոսնակ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 13:55

Արմինֆո. Վատ վերաբերմունք հայոց պետականության նկատմամբ, ՀԱՊԿ-ում Հայաստանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, Ադրբեջանի հետ 44 - օրյա պատերազմի նախապատրաստություն և շատ այլ բաներ. ահա թե ինչն է փչացնում Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները: Այդ մասին մայիսի 6-ին ճեպազրույցում լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը,  պատասխանելով հարցին, թե արդյոք իր վերջին հայտարարությունը չի փչացնի հարաբերությունները Բելառուսի հետ։

 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 13:22

Արմինֆո.

Կոնստանտին Զատուլին․ Փաշինյանի հետ արեւմտյան առաջնորդների ողջ հանդիպումը "մերված էր" միայն "Հայաստանը Ռուսաստանից պոկելու համար պայքարում" նրան աջակցելու ցանկությամբ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 13:11

Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը խրախուսում է Հայաստանի հրաժարումը Ռուսաստանի "կայսերական" հովանավորությունից, ինքն իրեն պահում է որպես իր երկրի կայսերական անցյալի ժառանգորդ՝ ցանկանալով "բոլորին սովորեցնել"։ RTVI-ի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Ռուսսատանի Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այդ մասին նյութը հրապարակված է "Լազարյան ակումբի" պաշտոնական էջում:

ԿԳՄՍՆ․ Հայաստանում մարզադաշտերի կառուցման աշխատանքները պետք է իրականացվեն սահմանված ժամկետներում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 12:39

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։

Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 12:20

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ:

Երեւանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:59

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։

Հայաստանի ԱՀԾ ղեկավարը համաձայն է երկրում իշխանափոխության դեպքում պատերազմի հնարավորության մասին վարչապետի պնդումներին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:58

Արմինֆո.  ՀՀ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, թե երկրում իշխանափոխության դեպքում հնարավոր է պատերազմ:

Փաստաբանն ահազանգում է Վեդիում մանկապղծության հարցում իրավապահների անգործության մասին
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:47

Արմինֆո. Այս տարվա փետրվարին Վեդիի քննչական բաժնում վարույթ է հարուցվել անչափահասի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ, այնուհետև համանման վարույթ է նախաձեռնվել նաև ապրիլին: Սակայն, ինչպես «Ֆեյսբուքի» իր էջում նշել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, Ոստիկանությունը, քննչական մարմինները և Դատախազությունը որևէ գործողություն չեն ձեռնարկում:

ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են արտարժույթի առքուվաճառքով զբաղվող մի խումբ անձանց կողմից կատարված մի շարք իրավախախտումներ
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:43

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ։

 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:40

Արմինֆո.

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:23

Արմինֆո.   «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ  նախարար Մարկո Ջուրիչի հետ:

Դատարանը փոխել է փաստաբան Հակոբյանի նկատմամբ խափանման միջոցը
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:15

Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է ինքը՝ փաստաբանը:

Հայաստանի Ոստիկանության աշխատակիցները կկարողանան օգտվել հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից՝ սոցիալական աջակցության միջոցառումների շրջանակներում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:02

Արմինֆո.  ՀՀ կառավարության հավանությանն արժանացած սոցիալական աջակցության միջոցառումների շրջանակում Ոստիկանության աշխատակիցները կկարողանան օգտվել հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից: ՀՀ Ազգային ժողովը մայիսի 6-ի լիագումար նիստում առաջին ընթերցմամբ քննարկում է "Ոստիկանության մասին"օրենքում ՀՀ կառավարության առաջարկած փոփոխությունները:

Քաղաքագետ․  Հայաստան-ԵՄ համատեղ հռչակագիրը Հայաստանի ենթակառուցվածքային սուվերենության փուլային ապամոնտաժման քաղաքական քարտեզն է
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 10:43

Արմինֆո.  Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հռչակագրի մեջ կրիտիկական ենթակառուցվածքներին վերաբերող հատվածներն առաջին հայացքից ներկայացվում են որպես զարգացման, արդիականացման և «կապակցվածության» օրակարգ։ Սակայն այդ ձևակերպումների խորքում թաքնված է մի ավելի լուրջ խնդիր՝ ենթակառուցվածքային վերահսկողության աստիճանական վերաձևում։ Նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Երևանում կայացել է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված բարձրաստիճան հանդիպում
 Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 09:56

Արմինֆո.  «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված «Ժողովրդավարության ամրապնդում ընդդեմ ժամանակակից մարտահրավերների» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը: 




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով