ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ստորագրել են հուշագիր համագործակցությունը ևս 3 տարով երկարաձգելու մասին
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 14:56

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև նոր հուշագիր է կնքվել:

Հայաստանի խորհրդարանի նախագահը ներկայացրել է ընտրակաշառք տալու կամ ստանալու համար պատիժը խստացնելու օրենսդրական նախաձեռնություն
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 14:12

Արմինֆո.Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով խստացվելու է ընտրակաշառք տալու կամ ստանալու համար նախկինում նախատեսված պատիժը:

Թրամփը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 13:53

Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մայիսի 14-ի առավոտյան Պեկինում բանակցություններ են վարել, որոնք տևել են ավելի քան երկու ժամ: Հանդիպման ընթացքում երկու կողմերն էլ լավատեսություն են հայտնել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ չնայած Թայվանի, առևտրի և Իրանի պատերազմի շուրջ առկա տարաձայնություններին: Սրանք Թրամփի և Սիի միջև առաջին անձնական զրույցներն էին 2025 թվականի հոկտեմբերին Հարավային Կորեայում կայացած հանդիպումից ի վեր։

Ամստերդամն աջակցել է "Հայաստան" դաշինքին. միջազգային հանրության անորոշ գնահատականները ոչ թե զսպում, այլ խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 13:49

Արմինֆո. Միջազգային հանրության անորոշ ու ոչ հստակ գնահատականները ոչ թե զսպում, այլ, ընդհակառակը, խրախուսում են ավտորիտարիզմը Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր եւ կառավարող գործընկեր, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը՝ այդ առումով աջակցելով "Հայաստան" դաշինքի հայտարարությանը, որում քննադատական գնահատական է տրված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան ընտրությունների վերաբերյալ միջանկյալ հայտարարությանը:

«Ապրելու երկիր». Հայաստանի իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը վաղուց դադարել է լինել արտաքին քաղաքականության օրակարգ
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:47

Արմինֆո.Հայաստանի գործող իշխանությունների համար հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել են լինել արտաքին քաղաքականության օրակարգ։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "Ապրելու երկիր" կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ արձագանքելով ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձին:

COP-17-ի մասնակիցների մուտքը Հայաստան կդյուրացվի
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:45

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ժամանակավորապես վերացնել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսությունների միջոցով ՝ հրավերով:

"Հայաստան" դաշինքը հաստատել է քաղաքական ուժի Սպիտակի գրասենյակում խուզարկությունների փաստը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:43

Արմինֆո. Հայաստանի  Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքի  Սպիտակում գտնվող գրասենյակում: Այդ տեղեկությունը հաստատել են քաղաքական ուժից, հայտարարելով, որ նման գործողություններով իրենց չեն վախեցնի ։

Հայաստանի կառավարությունը շուրջ 60 մլն դրամ կհատկացնի Լիբանանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:32

Արմինֆո.Կառավարության մայիսի 14-ի նիստում ընդունված որոշմամբ գումար կհատկացվի Լիբանանի Հանրապետությունում առկա պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության կողմից մարդասիրական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Բրյուսել. ԵՄ-ը ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:26

Արմինֆո.ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու մասին Թուրքիայի հայտարարությունը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար Անիտա Հիպերի հայտարարությունում:

Քաղաքագետ․ Հայաստանը շարժվում է Մոլդովայի ճանապարհով՝ ոչ թե դեպի ինքնիշխանության ամրապնդում, այլ՝ դեպի նոր կախվածության ձևավորում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:02

Արմինֆո.  Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մոլդովական մոդելը փորձում է ներկայացնել որպես հաջողված օրինակ՝ «ռուսական ազդեցությունից ազատվելու» և «արևմտյան ինտեգրման» տեսանկյունից։ Բայց իրականում խոսքը ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ նոր կախվածության ձևավորման մասին է։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը՝ Facebook-ի իր էջում,  նկատելով, որ այսօր Հայաստանի և Մոլդովայի միջև զուգահեռները գնալով ավելի ինստիտուցիոնալ են դառնում:

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»  մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 12:01

Արմինֆո.  «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը կանցկացվի Հայաստանում՝ հունիսի 6-ին: Այս մասին Կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով դրա վերաբերյալ կառավարության որոշումը։

2027 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:52

Արմինֆո.  2027 թվականի փետրվարին Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը, որի կազմակերպմանը ՀՀ կառավարության մայիսի 14-ի որոշմամբ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կուղղվի 270 մլն դրամ։

Հայաստանը ներառվել է ռուսաստանցիների համար ռիսկի գոտում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:40

Արմինֆո.  Ռուսաստանցիները արտասահման մեկնելիս պետք է հիշեն երրորդ երկրներում ձերբակալվելու և  ԱՄՆ-ին արտահանձնվելու վտանգի մասին։ "ՌԻԱ Նովոստի"-ին այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների շուրջ բազմակողմ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Լուկյանցևը:

Այս տարի Չինաստանում նախատեսվում է  Հայաստանի մշակույթի օրերի անցկացում
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:36

Արմինֆո. Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո:

Հայաստանի օմբուդսմենն անհասցե է արձագանքել  ուսուցիչների, դպրոցների աշխատակիցների և աշակերտների ներգրավմանը կառավարող կուսակցության նախընտրական քարոզչությանը
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:06

Արմինֆո. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անհասցե է արձագանքել Արագած և Քուչակ գյուղերի կրթական հաստատությունների մանկավարժներին, աշխատակիցներին և աշակերտներին նախընտրական քարոզչությանը ներգրավելուն, խուսափելով նշել, որ դա արվել է հենց գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության կողմից:

 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:04

Արմինֆո.

Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Բաբայանը դիմել է հայերին, ովքեր անտարբեր չեն
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 11:03

Արմինֆո. Ադրբեջանական գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի տեր մարդկանց: Աուդիո ուղերձը փոխանցվել է NEWS.am-ին՝ Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով:

ԱՄՆ դեսպանատուն․ Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերն արժանի են գովեստի
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 10:42

Արմինֆո. Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այդ մասին ասվում է Երեւանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։

 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 10:25

Արմինֆո.

"Հայաստան" խմբակցությունը խիստ քննադատության է ենթարկել հանրապետությունում ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ միջանկյալ հայտարարությունը՝ այն համարելով միակողմանի
 Հինգշաբթի, 14 Մայիսի 2026, 10:11

Արմինֆո.  Ազգային ժողովի "Հայաստան" խմբակցությունն արձագանքել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակության տարածած միջանկյալ հայտարարությանը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում։ Ընդդիմադիր խմբակցությունը ԵԽԽՎ-ին մեղադրել է Հայաստանում տիրող իրավիճակը միակողմանի գնահատելու, ինչպես նաև հիմնազուրկ պնդումներ հնչեցնելու համար։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով