Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 12:45
ԱրմինֆոՀայաստանում ձերբակալված կամ կալանավորված անձինք կարող են դատական գործընթացին մասնակցել հեռավար ձևաչափով։ ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը մայիսի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել Քրեական օրենսգրքում եւ հարակից փաստաթղթերի փաթեթում ՀՀ կառավարության ներկայացրած լրացումներին:
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 12:31
Արմինֆո. Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ և հավաքածուներ՝ իրենց հնագիտական, պատմական, ազգագրական և գեղարվեստական բացառիկ ցուցանմուշներով, հայտնվել են անհետացման վտանգի տակ: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, "Ազգային" պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը, հիշեցնելով, որ մայիսի 18-ին աշխարհը նշում է Թանգարանների միջազգային օրը:
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 12:11
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը ՀՀ պետական սահամանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը, որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 12:02
Արմինֆո. Իրավագետ, "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Գոհար Մելոյանն իշխող "Քաղաքացիական պայմանագիր" ուժին մեղադրել է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի համակիրների նկատմամբ նպատակաուղղված սադրիչ գործողությունների մեջ:
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 11:56
Արմինֆո. Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը։
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 11:32
Արմինֆո. Վրաստանում երկիրը ղեկավարում է գործարարը, իսկ Հայաստանում ՝ դեղին մամուլի լրագրողը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը՝ համեմատելով երկրները:
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 11:26
Արմինֆո. Վարորդական իրավունքի վկայականներն առանց քննութուն հանձնելու եւ որոշակի տուգանք վճարելու դեպքում զրկված քաղաքացիներին վերադարձնելը՝ նախընտրական էժանագին ընտրակաշառք է։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 11:13
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 11:01
Արմինֆո. Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ահազանգում է ՀՀ իրավապահ մարմինների անգործության մասին ՝ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա "Քաղաքացիական պայմանագրի" քարոզարշավին ուսանողներին հարկադրելու մասին հաղորդման ֆոնին:
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 10:34
Արմինֆո.Աշխարհի տարբեր երկրների հայտնի իրավապաշտպանների խումբը արդեն երրորդ տարին ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանին առաջադրել է 2026 թվականի Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների մրցանակի: Ստորև ներկայացնում ենք նրանց հրապարակած հայտարարության տեքստը.
|
Երկուշաբթի, 18 Մայիսի 2026, 10:07
Արմինֆո. Պետական ռեպրեսիվ ապարատի կիրառումը չնչին վարչական իրավախախտման՝ իշխող կուսակցության պաստառը պատռելու համար, և այդ արարքի կամայական քրեականացումը ակնհայտ քաղաքական հետապնդում է, որը բնորոշ է ավտորիտար համակարգերին։
|
Շաբաթ, 16 Մայիսի 2026, 14:59
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններն ու որոշումները, որոնք ուղղված են ԵՄ հետ մերձեցմանը, հանգեցնում են երկրում հասարակության պառակտման, ինչը հղի է մեծ խնդիրներով: Ըստ "Ինտերֆաքս"-ի՝ այդ մասին գրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ռուսական Max հավելվածի իր ալիքում:
|
Շաբաթ, 16 Մայիսի 2026, 14:11
Արմինֆո. Միացյալ Թագավորություն և եվրոպական 45 երկրներ համաձայնության են եկել ապօրինի ներգաղթյալներին երրորդ երկրներ արտաքսելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է ընդդիմադիր պատգամավոր ("Հայաստան" դաշինքից) Արթուր Խաչատրյանը ՝ հղում անելով անգլիական հեղինակավոր The Guardian պարբերականի հրապարակմանը։
|
Շաբաթ, 16 Մայիսի 2026, 14:03
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը դատական հայց է ներկայացրել Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) դեմ ՝ զրպարտության մեղադրանքով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են կուսակցության մամուլի ծառայությունից:
|
Շաբաթ, 16 Մայիսի 2026, 14:00
Արմինֆո. Երևան է ժամանել 44 նոր տրոլեյբուս: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հրապարակելով համապատասխան տեսահոլովակ:
|
Շաբաթ, 16 Մայիսի 2026, 12:31
Արմինֆո. Հայաստանը շատ լավ հասկանում է Եվրոպական միությանը (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ երբ հասունանա միավորումներից մեկն ընտրելու անհրաժեշտությունը, համապատասխան որոշում կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից:
|
Շաբաթ, 16 Մայիսի 2026, 11:39
Արմինֆո. Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, "Այլընտրանքային նախագծեր" խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 21:08
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 20:54
|
Ուրբաթ, 15 Մայիսի 2026, 20:53
|