Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 17:17
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օգտագործում է բոլոր իրավական գործիքները սեփական շահերը պաշտպանելու համար, այդ թվում ՝ "Արարատցեմենտ" գործարանի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 17:02
Արմինֆո. Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 15:01
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանական ընտրությունները պետք է դառնան ոչ թե բաժանման տարածք, այլ՝ պատասխանատվության և արժանապատիվ երկխոսության հարթակ։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամ Արուսյակ Տերչանյանը՝ «Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ատելության խոսքի եւ սեքսիզմի դեմ պայքարը " թեմայով վարժանքի ժամանակ:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:50
Արմինֆո. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ցինիզմ է որակել Արևմուտքի այն մեղադրանքները, թե ՌԴ-ն քարոզարշավ է իրականացնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:49
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը մտադիր է դատական հայցեր ներկայացնել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության բոլոր անդամների դեմ, ովքեր ապատեղեկատվություն են տարածել իրենց քաղաքական ուժի անդամների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:44
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործերը, ելնելով նրա հայտարարություններից, իսկապես շատ երերուն են, դա արդեն այն չէ, ինչ եղել է նախկինում։ Այդ մասին մայիսի 20-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մեկնաբանելով մեղադրանքների հերթական չափաբաժինը, որ Փաշինյանը հնչեցրել է ընդդիմության առաջնորդների հասցեին։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:43
Արմինֆո. Անհրաժեշտ է Հայաստանի քաղաքական գործիչներից պահանջել հրապարակային շփման այլ մոդել, ձևավորել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ քաղաքական ուժերի համար անթույլատրելի լինի թշնամանքի և ատելության խոսքի օգտագործումը և ատելության խոսքի տարածումը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ "Ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ" թեմայով վարժանքի ժամանակ:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:40
Արմինֆո. Երևանի փողոցներում արդեն զգացվում է ամառվա ռիթմը․ մարդիկ ավելի հաճախ են ընտրում քայլել, աշխատել բացօթյա սրճարաններում, հանդիպել ընկերներին դրսում կամ պարզապես մի քանի րոպե կանգ առնել իրենց սիրելի iced latte-ի համար։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:22
Արմինֆո. Team Holding-ը հայտարարում է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երրորդ՝ եզրափակիչ փուլի մեկնարկի մասին:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 14:13
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար։ Բարելավված առաջարկի շրջանակում հաճախորդները կարող են ձևակերպել մինչև 30 մլն դրամի վարկ՝ որպես գրավ ներկայացնելով Հայաստանի տարածքում գտնվող բնակելի կամ կոմերցիոն անշարժ գույք։ Վարկի գումարը կազմում է անշարժ գույքի գնահատված արժեքի մինչև 60%-ը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 13:54
Արմինֆո. ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով՝ միաժամանակ նշելով Հայաստանի ապահովագրական շուկայում գործունեության 18-ամյակը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 13:30
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանն ազգայնացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Այդ մասին հայտարարել է առաջիկա ԱԺ ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Լևոն Զուրաբյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 13:14
Արմինֆո. Անձանց փոքր խմբակի ներկայացուցիչները, վերջապես գիտակցելով խորհրդարանական ընտրություններում իրենց անխուսափելի պարտությունը, հերթական անգամ ապատեղեկատվություն են տարածել, թե Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 13:01
Արմինֆո.2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 119 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:50
Արմինֆո. Թուրքական հետախուզության (MIT) հետքեր կարելի է գտնել հայկական ընտրական լանդշաֆտում՝ ամենուրեք։ Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:23
Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել տեսաուղերձով, որում երկրի քաղաքացիներին կոչ է արել գնալ ընտրությունների և վերջ դնել ներկայիս կառավարիչների կառավարմանը:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:21
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին սպառնացել է հօգուտ պետության բռնագանձել Արարատի ցեմենտի գործարանը:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 12:12
Արմինֆո.Շատ շուտով կսկսվի TRIPP ծրագրի իրականացումը, որը թույլ կտա Արևմուտքը կապել Արևելքի հետ։ Այդ մասին մայիսի 20-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ախթալայի ընտրողների հետ հանդիպման ժամանակ։
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 11:42
Արմինֆո. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ դոկտոր Բրյուս Պողոսովի և փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ:
|
Չորեքշաբթի, 20 Մայիսի 2026, 11:28
Արմինֆո. Հայաստանի սահմաններին կներդրվի անշփում անցման ավտոմատացված համակարգ (e-gate)։ Նոր համակարգի ներդրման տեխնիկական բաղադրիչները դարձել են Ներքին գործերի նախարարությունում փոխնախարար Արմեն Ղազարյանի նախագահությամբ կայացած աշխատանքային քննարկումների առարկա:
|