Շաբաթ, 30 Մայիսի 2026, 13:48
Արմինֆո. 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի վերաբերյալ հայտարարությունը ռուս խաղաղապահներին որևէ մանդատով չէր օժտել, իսկ Արցախի հարցով Հայաստանի վարչապետի գործողություններն այդ խաղաղապահներին դրել էին կողմնակի դիտորդների կարգավիճակում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
|
Շաբաթ, 30 Մայիսի 2026, 12:41
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում "Իրազեկ քաղաքացիների միավորում" ՀԿ-ին և Դանիել Իոնիսյանին դիտորդի մանդատից զրկելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի "Լուսավոր Հայաստան" կուսակցության միջնորդությունը:
|
Շաբաթ, 30 Մայիսի 2026, 12:40
Արմինֆո. Ադրբեջանը Հայաստանն ադրբեջանցիներով վերաբնակեցման հայեցակարգ է ներկայացրել է ՄԱԿ և ԵՄ։ Այդ մասին մայիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, հավելելով, որ այդ մասին ողջ տեղեկատվությունը հասանելի է ադրբեջանական պաշտոնական կայքերում և պորտալներում։
|
Շաբաթ, 30 Մայիսի 2026, 11:20
Արմինֆո. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդատվությունների համար' Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի առնչությամբ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցությանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 21:07
Արմինֆո. Փորձագետների նախնական գնահատականներով ՝ Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալը կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով այն մասին, թե ինչ է տալիս Հայաստանին մասնակցությունը Եվրամիությանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 20:09
Արմինֆո. Հայաստանում Մոլդովական սցենարի կիրառումը կհանգեցնի նոր հեղափոխության։ Նման կարծիք է հայտնել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժի անդամների հետ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 19:20
Արմինֆո. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում արձանագրվել է․ ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց, միևնույն ժամանակ, բոլորը հարգում են երկրի ընտրությունը: Այդ մասին, ըստ բելառուսական "Բելտա" գործակալության, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ ԵԱՏՄ հայտարարության մանրամասները:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 19:01
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առաջնորդները հայտարարել են, որ կիսում են Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը՝ ԵՄ-ին երկրի անդամակցության կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 17:55
Արմինֆո. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։ Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 17:46
Արմինֆո. Դեպի Եվրամիություն Հայաստանի շարժմանն առնչվող իրավիճակում ոչ մի թերասացություն չկա, ամեն ինչ պարզ է և թափանցիկ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է "Ինտերֆաքսը"։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 17:39
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներն ընդունել են հայտարարություն միությունում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ, որը փոխանցվել է հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 17:33
Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, "Համահայկական ճակատ" կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հրապարակել է նամակագրության սքրինշոթերը, որոնք ապացուցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել 2020 թվականին սպասվող պատերազմի մասին:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:49
Արմինֆո. Impacture 2026 կոնֆերանսը դարձավ ոչ միայն բարեգործության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) և հանրօգուտ ներդրումների շուրջ քննարկումների հարթակ, այլև կարևոր ու խորհրդանշական նախաձեռնության մեկնարկ։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:25
Արմինֆո. Իրավագետ, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Գոհար Մելոյանը ներկայացրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության թույլ տված խախտումները:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:23
Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է կասկածով վերաբերվել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի թշնամական մտադրություններին և կրկին ընդգծել է, որ Թեհրանը վճռականորեն դեմ է տարածաշրջանում Վաշինգտոնի ապակայունացնող ներկայությանը: Այդ մասին ISNA լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղեին:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 16:00
Արմինֆո. Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքում, որը նախագահել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը, միաձայն ընդունել են հավաքի բանաձևը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 15:55
Արմինֆո. Հայաստանն իր պատմության ճակատագրական փուլ է ապրում, և եթե գործուն քայլեր չձեռնարկվեն, երկրին լրջագույն խնդիրներ են սպասվում։ Այդ մասին հայտարարել է "Հայաստան" դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Սպիտակում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 15:29
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված փաթեթային առաջարկ, որը ներառում է հաշվարկային հաշիվ, բիզնես քարտ և հեռահար բանկային սպասարկման համակարգ։ Առաջարկը միտված է բանկային սպասարկման գործընթացի պարզեցմանը, հիմնական ծառայությունների ծախսերի նվազեցմանը և փոքր բիզնեսի ֆինանսական կառավարման արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը։
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 14:47
Արմինֆո.Մենք փրկել ենք Մեղրին՝ Ադրբեջանին հանձնելուց: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ:
|
Ուրբաթ, 29 Մայիսի 2026, 14:21
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգևորականության մի մասին մեղադրել է Հայաստանի դեմ դավադրության համար:
|