Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:45
Արմինֆո.Հուլիսի 20-ից Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենա երաժշտական լաբորատորիան և NOTATIONS փառատոնը, որը նախատեսված է ձայնի, երաժշտության, տարբեր մեդիայի, ինստալյացիայի, պերֆորմանսի և հետազոտական պրակտիկաների ոլորտում աշխատող արվեստագետների և երաժիշտների համար:
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:43
Արմինֆո. Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի ՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ, սակայն, նման դեպքեր, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:40
Արմինֆո. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը մտադիր է հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: Այդ մասին հունիսի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, "Հայաստան" դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:34
Արմինֆո. Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը" (ՔՊ): Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:30
Արմինֆո. Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նախնական հաշվարկներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել երկրի քաղաքացիներին հուզող հարցերին:
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:25
Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրական հանձնաժողովների ստացած ձայները վերահաշվարկելու դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը. ստացվել է վերահաշվարկի 555 դիմում:
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:57
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:54
Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո՝ այն դեպքում, երբ այդ տեղամասերը պետք է փակված լինեին, ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:40
Արմինֆո. «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու անհրաժեշտության մասին՝ դրանց վերջնական չեղարկման և նոր ընտրությունների նշանակման հեռանկարով։ Այս մասին ասված է խորհրդի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է հունիսի 7-ին կայացած ընտրությունների քաղաքական գնահատականը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:19
Արմինֆո. Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը իր հետագա գործողությունների մասին կհայտնի այն բանից հետո, երբ պարզ դառնա՝ գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ։ Այս մասին հայտնել է դաշինքի քաղաքական խորհրդի անդամ, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջատար Նարեկ Կարապետյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:11
Արմինֆո. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից ներկայացվել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու 39,650 դիմում։ Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում է երկրի 2025 թվականի բյուջեի կատարողականը, հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:07
Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:03
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Գոհար Մելոյանը մատնանշել է ընտրողների թվի անհամապատասխանությունը հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական հերթական ընտրություններից առաջ և դրանց ընթացքում։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 11:59
Արմինֆո.Հայաստանում առկա են քաղաքացիության հետ կապված խնդիրներ։ Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 11:55
Արմինֆո. Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կոնկրետ օրինակներով բացատրել է, թե ինչու հունիսի 7-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած հայկական ընդդիմությունը չպետք է հրաժարվի մանդատներից։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 10:30
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 10:25
Արմինֆո.Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ստամբուլում կայացած 10-րդ եռակողմ հանդիպման արդյունքներով համատեղ հռչակագիր են ստորագրել։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 10:22
Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին, իսկ հինգ օր անց՝ հունիսի 19-ին, ընդդիմությունը, ցանկության դեպքում, կարող է բողոքարկել դրանք Սահմանադրական դատարանում։
|
Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 10:17
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ:
|
Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 20:44
Արմինֆո. 2026թ. հունիսի 7-ին Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները պատմական էին հայոց պետականության, մեր ազգային ինքնության ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի ճակատագրի համար:
|