«Միասնության թևեր». Հայաստանում իրավիճակը դեռ հեռու է հանգուցալուծումից, առջևում մեզ սպասվում են բարդ և, հնարավոր է, բեկումնային իրադարձություններ
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:30

Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը մտադիր է շարունակել պայքարը Հայաստանում արդարության վերականգնման համար։ Այս մասին գրում է կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերը
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:25

Արմինֆո. Խորհրդարանական ընտրություններում հաղթած կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի վախենում փողոցային պայքարից, որը կարող են ծավալել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
 Չորեքշաբթի, 10 Հունիսի 2026, 10:22

Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով և Արևմուտքի միջամտությամբ։ Այս մասին «Sputnik» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փաստաբան․Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:10

Արմինֆո.  Վարչական դատարանն արգելել է ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը ՝ իր հրապարակմանը կցելով դատարանի որոշումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռ․ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 21:00

Արմինֆո.  Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունում, որը հրապարակվել է ԱԺԲ ֆեյսբուքյան էջում:

"Ուժեղ Հայաստանը" խոստացել է մանդատների վերաբերյալ որոշում կայացնել ՝ ելնելով երկրի շահերից
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:51

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցությունը պատասխանատու քաղաքական ուժ է և ցանկացած որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի իր ընտրողների վստահությունը և առաջնորդվի երկրի շահերով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղերձում ասել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով քննարկումներն այն մասին, թե արդյոք կուսակցությունը կվերցնի պատգամավորական մանդատները որպես ընդդիմության առաջատար:

Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 20:04

Արմինֆո.  Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 19:51

Արմինֆո.  Դատախազը, 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են․ ՀՀ քննչական կոմիտե
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 19:33

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:

Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 18:12

Արմինֆո.  Հայաստանի քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մանդատ չեն տվել ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու և երկրի ինքնիշխանությունը խախտելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրան հաջորդած իրադարձություններին։

Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 17:39

Արմինֆո.  Անգամ ԵԱՀԿ դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, գրում է Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:52

Արմինֆո.  "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունից՝ ԱրմԻնֆո-ի հարցին ի պատասխան:

Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:31

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու փորձերի համար։ Այդ համատեքստում նա շնորհակալություն է հայտնել ուժային կառույցներին զգոնության և պրոֆեսիոնալիզմի համար, որոնք կարողացել են դիմակայել այդքան լայնամասշտաբ, ինչպես ինքն է արտահայտվել, նախընտրական կաշառքներին  եւ քաղաքացիների ազատ կամարտահայտմանն անօրինական ճնշումներին։

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:05

Արմինֆո.  Մոսկվան կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Մարուքյան․ ԿԸՀ-ը "Լուսավոր Հայաստանից" ձայներ է գողացել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:55

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մի շարք ընտրատեղամասերում "Լուսավոր Հայաստան" կուսակցությունից գողացել է ընտրողների կողմից նրան տրված ձայները: Այդ մասին ահազանգում է  կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ որպես ապացույց ներկայացնելով Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ձայների հաշվարկի արդյունքները։

Քաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.  Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:

«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:47

Արմինֆո. «Ականատես» դիտորդական առաքելության գնահատմամբ՝ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ մթնոլորտում, քաղաքական մրցակցությամբ և ընտրողների եւ դինամիկ ակտիվ մասնակցությամբ։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է            
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:53

Արմինֆո.Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։

ԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:46

Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով