Հայաստանի նախկին արտգործնախարար․ Հայաստանի քաղաքացիներն իշխանություններին ՀՀ սահմանադրությունը փոխելու, ՀԱԵ դեմ ոտնձգություններ իրականացնելու եւ երկրի ինքնիշխանությունը խախտելու մանդատ չեն տվել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 18:12

Արմինֆո.  Հայաստանի քաղաքացիները Հայաստանի իշխանություններին մանդատ չեն տվել ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգություններ իրականացնելու և երկրի ինքնիշխանությունը խախտելու համար: Այդ մասին Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՝ արձագանքելով Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներին եւ դրան հաջորդած իրադարձություններին։

Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 17:39

Արմինֆո.  Անգամ ԵԱՀԿ դիտորդները բազմաթիվ խախտումներ են արձանագրել Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, գրում է Սթենդֆորդի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը:

Գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական գործ է հարուցել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:52

Արմինֆո.  "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հայտարարությունից՝ ԱրմԻնֆո-ի հարցին ի պատասխան:

Կառավարության առաջին հետընտրական նիստի ժամանակ  Փաշինյանն ուղիղ ակնարկել է, որ մտադիր է բանտ նստեցնել իր քաղաքական ընդդիմախոսներին՝ «նախընտրական կաշառքների» համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:31

Արմինֆո.  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը մեղադրել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կեղծելու փորձերի համար։ Այդ համատեքստում նա շնորհակալություն է հայտնել ուժային կառույցներին զգոնության և պրոֆեսիոնալիզմի համար, որոնք կարողացել են դիմակայել այդքան լայնամասշտաբ, ինչպես ինքն է արտահայտվել, նախընտրական կաշառքներին  եւ քաղաքացիների ազատ կամարտահայտմանն անօրինական ճնշումներին։

Փաշինյան․ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել ընտրակաշառքի հանդեպ անհանդուրժող մթնոլորտ ձևավորելու համար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գործադիր մարմնի անդամների մասնակցությամբ։

Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 16:05

Արմինֆո.  Մոսկվան կսպասի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Մարուքյան․ ԿԸՀ-ը "Լուսավոր Հայաստանից" ձայներ է գողացել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:55

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մի շարք ընտրատեղամասերում "Լուսավոր Հայաստան" կուսակցությունից գողացել է ընտրողների կողմից նրան տրված ձայները: Այդ մասին ահազանգում է  կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ որպես ապացույց ներկայացնելով Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ձայների հաշվարկի արդյունքները։

Քաղաքագետ․ Հայաստանի ընտրություններին կար մրցակցություն, բայց չկար պայքար
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.  Հայաստանի քաղաքական ուժերը շարունակում են իրավաբանությամբ զբաղվել՝ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն:

«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանի ընտրությունները համարել է  քաղաքականապես մրցակցային
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 15:47

Արմինֆո. «Ականատես» դիտորդական առաքելության գնահատմամբ՝ ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, անցել է խաղաղ մթնոլորտում, քաղաքական մրցակցությամբ և ընտրողների եւ դինամիկ ակտիվ մասնակցությամբ։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է            
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:53

Արմինֆո.Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե։ Սրանք պարզապես թվեր չեն, այլ համատեղ ուժի, վստահության և ամուր գործընկերության վառ արտացոլանք։

ԳՇ պետ․ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:46

Արմինֆո. Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում չի կարող մտահոգություն չհարուցել։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Հայաստանում երկրորդ անգամ կանցկացվի երաժշտական լաբորատորիա և NOTATIONS փառատոն
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:45

Արմինֆո.Հուլիսի 20-ից Հայաստանում երկրորդ անգամ տեղի կունենա երաժշտական լաբորատորիան և NOTATIONS փառատոնը, որը նախատեսված է ձայնի, երաժշտության, տարբեր մեդիայի, ինստալյացիայի, պերֆորմանսի և հետազոտական պրակտիկաների ոլորտում աշխատող արվեստագետների և երաժիշտների համար:

ՊՆ․ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:43

Արմինֆո. Հայաստանի զինված ուժերի ղեկավարությունը լրջորեն աշխատում է քրեական ենթամշակույթի ՝ բանակ ներթափանցմանը հակազդելու ուղղությամբ, սակայն, նման դեպքեր, այնուամենայնիվ, տեղի են ունենում։ Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։

Սաղաթելյան․ "Հայաստան" դաշինքը մտադիր է խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:40

Արմինֆո. Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը մտադիր է հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում: Այդ մասին հունիսի 9-ին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, "Հայաստան" դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը". Վահագն Ալեքսանյան
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:34

Արմինֆո. Երևանի բոլոր վարչական շրջաններում, առանց բացառության, ձայների մեծամասնությունը ստացել է "Քաղաքացիական պայմանագիրը" (ՔՊ): Այդ մասին հունիսի 9-ին լրագրողներին հայտարարել է իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Արդարադատության նախկին նախարարն ընդդիմությանը կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել Հայաստանի քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո. Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նախնական հաշվարկներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին կոչ է արել նոր խոստումների փոխարեն ազնվորեն և հիմնավորված պատասխանել երկրի քաղաքացիներին հուզող հարցերին:

ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները վերահաշվարկելու 555 դիմում է ստացել
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 14:25

Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրական հանձնաժողովների ստացած ձայները վերահաշվարկելու դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը. ստացվել է վերահաշվարկի 555 դիմում:

Իրավապաշտպան. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:57

Արմինֆո. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ամբողջությամբ կեղծված են։ Այս մասին հայտարարել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:54

Արմինֆո. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մեկնաբանել է ժամը 20:00-ից հետո՝ այն դեպքում, երբ այդ տեղամասերը պետք է փակված լինեին, ընտրատեղամասերում զինծառայողների քվեարկության դեպքերը։

«Հայաքվե». Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները պետք է բողոքարկվեն Սահմանադրական դատարանում
 Երեքշաբթի, 9 Հունիսի 2026, 12:40

Արմինֆո. «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու անհրաժեշտության մասին՝ դրանց վերջնական չեղարկման և նոր ընտրությունների նշանակման հեռանկարով։ Այս մասին ասված է խորհրդի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ, որտեղ ներկայացված է հունիսի 7-ին կայացած ընտրությունների քաղաքական գնահատականը։




Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով