Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:12
Արմինֆո.Օրգով գյուղում տեղի ունեցած դեպքը՝ կապված 12-ամյա դպրոցականի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերման հետ, չի կարող մտահոգություն չառաջացնել։ Այս մասին հունիսի 12-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:09
Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշումը՝ անվավեր ճանաչել քվեարկության արդյունքներն այն ընտրատեղամասերում, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) ամենաշատ ձայներն էր հավաքել, ոչ այլ ինչ է, քան ուղղակի միջամտություն ընտրական գործընթացներին, ինչը կասկածի տակ է դնում հերթական խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:04
Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 13:02
Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և իշխանությունների կողմից այն ընտրատեղամասերում, որտեղ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, վերաքվեարկություն անցկացնելու մերժումը կնշանակի ժողովրդավարության բոլոր կարմիր գծերի հատում:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:56
Արմինֆո.Team Telecom Armenia-ն արժանացել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող» մրցանակին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:54
Արմինֆո.«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում իր համակիրներին հավաքվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ պաշտպանելու ազատ կամարտահայտման իրավունքը
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:46
Արմինֆո.Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում իրականացվում է Սևանա լճի էկոհամակարգի պաշտպանության ծրագիր: Այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 12:42
Արմինֆո. Հունիսի 12-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկությամբ եկել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ ԱՐեգնազ Մանուկյանի բնակարան։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Մանուկյանն իր Facebook-յան էջում համապատասխան տեսանյութ է հրապարակել։
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 11:08
Արմինֆո.Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցությունը հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները չեն համապատասխանում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների ժողովրդավարական չափանիշներին:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:58
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:56
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ի իր արտահերթ նիստում անվավեր է ճանաչել հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների թիվ 10/51 և թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:53
Արմինֆո. Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախորդ օրը երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին:
|
Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 09:50
Արմինֆո. ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներով ձգտում են խոչընդոտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը երկրի խորհրդարան: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 20:01
Արմինֆո. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը հայտնվել է 107-րդ հորիզոնականում:
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 19:02
Արմինֆո. "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը հիացած չէ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններով, սակայն դրանք համարում քայլ առաջ "չար իշխանությունների դեմ պայքարում": Այդ մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ զրույցում։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:48
Արմինֆո. Մի շարք ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին տրված քվեաթերթիկների թվի էական նվազում է դիտվում: Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:46
Արմինֆո. Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առիթով: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում, մասնավորապես, ասված է.
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 18:14
Արմինֆո. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի գնում երրորդ ժամկետի, քանի որ նախորդ ընտրություններն արտահերթ էին, կարող է ընդդիմությունից խլել նրան իշխանությունից զրկելու միակ քաղաքական հիմքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը, ով խորհրդարանական հերթական ընտրություններին մասնակցել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հետ ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 17:48
Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործում քաղաքական տարր չկա։ Այդ մասին հունիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ։
|
Հինգշաբթի, 11 Հունիսի 2026, 17:43
Արմինֆո. Հայաստանի ժողովուրդը քվեարկել է կարեւորագույն ընտրություններում իր երկրի ապագայի եւ, շատ առումներով, Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագայի համար: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների հայտարարության մեջ ՝ երկրում անցկացված ընտրությունների առնչությամբ։
|