Հայաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա. Մհեր Գրիգորյան
 Շաբաթ, 13 Հունիսի 2026, 13:51

Արմինֆո.  Հյուսիսային Եվրոպայի երկրների փորձը վկայում է, որ կայուն և մրցունակ պետությունը զարգանում է ոչ միայն տնտեսական առաջընթացի, այլև մարդկային արժանապատվության հարգանքի և հանրային վստահության բարձր մակարդակի շնորհիվ: Այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՝ ելույթ ունենալով Հյուսիսային Եվրոպայի երկրների ազգային տոներին նվիրված միջոցառմանը, որն անցկացվել է Nordic Days փառատոնի շրջանակներում:

Հակակոռուպցիոն կոմիտե. Լոռիում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների են ձերբակալել՝ ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ
 Շաբաթ, 13 Հունիսի 2026, 12:48

Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է Լոռիում ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ներկայացուցիչների ձերբակալության մասին:

Մհեր Գրիգորյան. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձն արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում
 Շաբաթ, 13 Հունիսի 2026, 12:09

Արմինֆո. Հայ-ռուսական համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել միջազգային հարաբերությունների ցանկացած կոնֆիգուրացիայի դեպքում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռուսաստանի օրվա ազգային տոնի առթիվ Հայաստանում ՌԴ դեսպանատան ընդունելության ժամանակ:

Դատարանը բավարարել է ֆինանսների նախկին նախարարի որդուն կալանավորելու միջնորդությունը
 Շաբաթ, 13 Հունիսի 2026, 11:45

Արմինֆո. Ֆինանսների նախկին նախարար և պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հաարուցվել է հանրային քրեական հետապնդում: Ինչպես հաղորդում են հայկական լրատվամիջոցները, այդ մասին ասվում է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

ՌԴ դեսպան․ Ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման եւ փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:09

Արմինֆո. Այսօր ռուս-հայկական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող գլոբալ և տարածաշրջանային իրողություններին ադապտացման փուլին: Այդ մասին հունիսի 12-ին Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Քոչարյան․ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 21:02

Արմինֆո.  Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները բավարար են դրանք ոչ լեգիտիմ որակելու համար ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Դատարանը երկարաձգել է Ազատի զորամասում հրդեհի գործով մեղադրյալի կալանքը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 19:27

Արմինֆո.  Դատարանը ևս 3 ամսով երկարաձգել է Ազատ գյուղի զորամասում բռնկված հրդեհի գործով անցնող կապիտան Եղիշե Հակոբյանի կալանքը: Այսօր կայացած նիստում համապատասխան որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանը:

«Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 19:04

Արմինֆո.  «Միասնության թեւեր» կուսակցությունը մտադիր է դիմում ներկայացնել ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել  խորհրդարանական ընտրությունները։

Հայաստանի ԱԳՆ-ը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 18:55

Արմինֆո. Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը և երկրի քաղաքացիներին:

Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 18:28

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է քաղաքականության մեջ մնալու մտադրության մասին: Այդ մասին նա հայտարարել է դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հերթական խորհրդարանական ընտրություններից հետո իր ծրագրերը չեն փոխվել:

«Ոսկե ծիրան»-ը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:59

Արմինֆո.  Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը ներկայացրել է 2026 թվականի գլխավոր պաստառը, որը այս տարի նվիրված է պոեզիային՝ որպես աշխարհը զգալու, ընկալելու և վերաիմաստավորելու յուրահատուկ ձևի։

Կիեւյան կամուրջը մինչեւ ամառվա վերջ փակ կլինի երթեւեկության համար
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:33

Արմինֆո.  Երևանի Կիևյան կամուրջը մինչև ամառվա վերջ փակ կլինի երթևեկության համար: Այդ մասին հաղորդել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Պաշտպանության նախկին նախարարը չի ներկայացել դատական նիստին, քանի որ բուժում է ստանում
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:30

Արմինֆո.  ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գտնվում է հիվանդությամբ պայմանավորված արձակուրդում, ինչի մասին համապատասխան տեղեկանք է ներկայացվել դատարան: Այս մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հայաստանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների ԱԳՆ հյուպատոսների խորհրդատվական խորհրդի նիստի աշխատանքներին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:12

Արմինֆո. Ուզբեկստանի նախագահությամբ Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի 33-րդ նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը մասնակցել է տեսակապով։

ՔԿ-ը հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 17:04

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալության մասին․ նրան մեղադրանք է առաջադրվել "սոցիալական ցանցերի միջոցով իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու համար": Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Փորձագետ. Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:47

Արմինֆո.  Քաղաքների կայուն զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել որոշումների կայացմանը բնակիչների մասնակցության մեխանիզմները և ձևավորել առողջ և կառուցողական երկխոսության մշակույթ: Նման կարծիք է հայտնել Հակոբյանի անվան շրջակա միջավայրի կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը՝ Nordic Days փառատոնի շրջանակներում "Սկանդինավյան լուծումներ խելացի քաղաքների համար՝ COP17-ին ընդառաջ" թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Ուզբեկստանի նախագահ. համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուզբեկական փոխշահավետ համագործակցությունը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:31

Արմինֆո. Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն,   ուղերձում ասված է.

Պուտինը շնորհավորել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:30

Արմինֆո.  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:

Ադրբեջանում տեղի է ունեցել երկրաշարժ, որն զգացվել է նաեւ Հայաստանում
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 16:19

Արմինֆո.  Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ։

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանում տոնել են Ռուսաստանի օրը
 Ուրբաթ, 12 Հունիսի 2026, 15:56

Արմինֆո. Հունիսի 12-ին Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը մասնակցել է Ալեքսանդր Նևսկու շքանշանի ռուսական 102-րդ ռազմակայանում հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Ռուսաստանի օրվան:




Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով