Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:55

Արմինֆո. Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին. կան տուժածներ։

Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:33

Արմինֆո.  Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին անհետ կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:15

Արմինֆո. Փաստորեն, այն, ինչ չի կարելի հայերիս, խրախուսվում է ադրբեջանցիներին։ Այդ մասին Facbook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:12

Արմինֆո.  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
 Շաբաթ, 20 Հունիսի 2026, 11:06

Արմինֆո. Հունիսի 20-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, հունիսի 21-22-ը նույնքան կնվազի: Այդ մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 22:49

Արմինֆո. Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո առկա է լեգիտիմության դեֆիցիտի ակնհայտ խնդիր. գործող իշխանությունները գողացել են Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առնվազն 60 հազար ձայնը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 22:00

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նիստերի դահլիճում հունիսի 22-ին իր աշխատանքն է սկսելու ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը՝ «Փնջեր և ճառագայթում. փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով: Գիտաժողովի շրջանակներում, որը կհամախմբի գիտության ավելի քան 150 ներկայացուցչի Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Մալայզիայից, Սաուդյան Արաբիայից, Չինաստանից և Իրանից, կանցկացվի նաև «Ռադիացիոն ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը: Այն նվիրված է խորհրդային և հայ անվանի գիտնական-ֆիզիկոս, ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի հիշատակին:

Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 21:18

Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ իր դեմ շտապ հարուցված գործը, որը նա պարզապես աբսուրդ է անվանել, անհրաժեշտ էր իրեն երկրից դուրս գալն արգելելու համար։ Նա այս մասին հայտարարել է տված հարցազրույցում։

ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 20:30

Արմինֆո.Հունիսի 19-ին` տեղական ժամանակով ժամը 19։17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։17-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.30⁰ և արևելյան երկայնության 45․94⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։

Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 20:25

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը (դատավոր՝ Աղասի Դարբինյան) այսօր բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության։ Այդ մասին հաղորդել  է Փաստաբան Արա Զոհրաբյանը։ 

Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 19:14

Արմինֆո. Հայաստանի դատարանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի կալանավորման որոշումը: 

ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 18:13

Արմինֆո.Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի "Նոր ուժ" կուսակցությունը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի "Հայաստան" դաշինքը դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: 

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 18:03

Արմինֆո.Ուղիղ մեկ տարի առաջ սկիզբ դրվեց ԱրարատԲանկի նախաձեռնությանը. հնարավորություն տալ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին՝ զգալու երաժշտության ռիթմն ու կախարդանքը։ 

"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 17:44

Արմինֆո. Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի "Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ խնդրելով անվավեր ճանաչել հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այդ մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է "Միասնության թևեր" կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը։ 

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 17:41

Արմինֆո. Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին:

"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 17:38

Արմինֆո. Սահմանադրական դատարանից ակնկալում ենք երկու ելք․ կամ խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի նշանակում, կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում ։ Այդ մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։ 

Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 15:58

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի ձերբակալության պատճառները:

ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 15:48

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը։ Պահպանելով կրթահամալիրի նախկին պատմամշակութային տեսքը՝ վերակառուցվել է դպրոցի երեք և կառուցվել մեկ նոր մասնաշենք՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 15:08

Արմինֆո. Ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) հետևանքով մահացել է հադրութցի մոդել Վերա Սաֆարյանը, ով ամուսնացած կանանց և մայրերի "Միսիս Եվրոպա-2022"գեղեցկության մրցույթում ներկայացրել էր Հայաստանը: 

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
 Ուրբաթ, 19 Հունիսի 2026, 14:59

Արմինֆո.2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն: Այդ մասին ավսում է Հայաստանի  ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հաղորդագրությունում։




Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով