Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:23
Արմինֆո.Արևմուտքը, այսպես կոչված, թիրախային երկրներում քաղաքական ռեժիմները փոխելու համար լայնորեն օգտագործում է ֆեյքեր և մարդկանց կառավարման համար ստեղծում հաղորդակցման մեխանիզմներ, այս մեթոդը կիրառվել է նաև Հայաստանում՝ 2018 թվականին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:06
Արմինֆո.Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը քննարկել են երկու երկրների միջև կրթական համագործակցության ընդլայնման հեռանկարները:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46
Արմինֆո. Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:05
Արմինֆո. Որևէ մեկին չի հաջողվի անհիմն մեղադրանքների, կեղծ տեղեկատվության և քաղաքական շահարկումների միջոցով ստվեր նետել Արցախի Հանրապետության պետական կառույցների գործունեության վրա: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը ՝ համացանցում և հանրային տարբեր հարթակներում "Արցախֆրուտ"ՓԲԸ-ի հետ կապված դրամական միջոցների վերաբերյալ չստուգված տեղեկությունների տարածման ֆոնին։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:43
Արմինֆո. 1991-2018թթ. ՀՀ իշխանությունները երբեք որեւէ տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների։ Այդ մասին հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:35
Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:34
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով: Այդ մասին հայկական լրատվամիջոցներին հաղորդել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:10
Արմինֆո. Հունիսի 17-ին հրապարակված Իրանի և ԱՄՆ հռչակագիրը քաղաքական-տնտեսական առումով ավելի շահավետ է Իրանի համար։
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:57
Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բանակցություններ է վարել ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մյուրիել Պենևերի հետ:
|
Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:56
Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ–ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 23:13
Արմինֆո. «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 20:43
Արմինֆո. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն այսօր առավոտից "ռեյդեր" են կազմակերպել հայ խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, հարկայիններն այցելել են առնվազն 10 օբյեկտ, խուզարկություններ են կատարել "Օնիրա Ակումբ" ընկերությունում, որի կազմում են "Փարավոն" համալիրը, "Մուլտի Գրանդ" հյուրանոցը եւ այլն: Խուզարկություններ են կատարվել նաև Ծաղկաձորում Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում, ինչպես նաև "Արարատցեմենտ" ընկերությունում և այլ ձեռնարկություններում: Առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ, լիովին կաթվածահար է եղել կոլեկտիվների աշխատանքը։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 19:46
Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 18:24
Արմինֆո. Գյումրեցիներն, առաջին հերթին, իրենց քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ՏԻՄ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:52
Արմինֆո. Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:47
Արմինֆո. Շատ կարևոր է ընտրություններից անմիջապես հետո չկորցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի դինամիկան։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:29
Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և հետագայում կալանավորելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության երկու միջնորդությունները: Այդ մասին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:24
Արմինֆո. Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությանն այդպես էլ չհաջողվեց պատասխանել ընտրողների այն հարցերին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս բանտում չէ, թե ինչու Գագիկ Ծառուկյանի թալանածը մինչ օրս չի վերադարձվել պետությանը, թե ինչպես է կալուգացի օլիգարխը 8 տարի շարունակ դպրոցներից ու մանկապարտեզներից էլեկտրաէներգիա գողացել։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարական ժամի ընթացքում պատասխանելով ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։
|
Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:12
Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն և կապված են երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց, որտեղ քննարկվում է Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
|