Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 19:03

Արմինֆո. Արարատի մարզի Լանջառ գյուղում է գտնվում «Լանջ Էներգոյի» 5 մՎտ հզորությամբ 9 մլն կՎտ/ժ արտադրողականությամբ արևային կայանը։

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:56

Արմինֆո.  Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:

Դատարանը 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր Ավետիք Չալաբյանին
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:54

Արմինֆո.  Երեւանի առաջին ատյանի դատարանը հայտնի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, "ՀայաՔվե" միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամսով կալանավորումը: Այսօր վաղ առավոտյան Չալաբյանը ձերբակալվել էր, նրա տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։

Լևոն Քոչարյան. Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանեն
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:16

Արմինֆո. "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու "Ո0ւժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դեռ չեն հանդիպել, բայց եթե հարկ լինի, նրանք դա կանեն: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, խոսելով այն մասին, թե ինչ փուլում են ընդդիմության բանակցությունները:

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:18

Արմինֆո. Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:

«Հայաստան» դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը չի ընդունվել
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:09

Արմինֆո. «Հայաստան» կուսակցությունների դաշինքի՝ «Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին» միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չի դարձել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարց կարող են բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորները: Այդ մասին ասվում է Սահմանադրական դատարանի հաղորդագրությունում։

Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի. նախարար Անդրեասյան
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:06

Արմինֆո.  Կամավոր ատեստավորման երկրորդ փուլը հաջողությամբ անցած ուսուցիչների աշխատավարձի հիմնական դրույքաչափը կբարձրացվի մինչև 300 հազար դրամ: Այդ մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ կատարած այցի ժամանակ՝ ծանոթանալու կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին:

Օսկանյան. Հայաստանի իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, երբ հայերի՝ Արցախ վերադարձի հարցը հավասարեցրել են ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:42

Արմինֆո. Բռնի տեղահանությունից հետո հայերի Արցախ վերադարձի հարցի հավասարեցումը  ադրբեջանցիների՝ Հայաստան, այսպես կոչված, վերադարձի հետ գործող իշխանության կողմից թույլ տրված ամենալուրջ սխալն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակված տեսանյութում ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգի ակտիվ առաջ մղման ֆոնին։

Հայաստանն ու Հնդկաստանը նշում են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:22

Արմինֆո.  Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը։

Ընդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո.  Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր (8-9%)։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը, հավելելով, որ հենց այդ տարբերությունն էլ որոշել է իշխանության ճակատագիրը։

Հայաստանի պատվիրակությունն այցելել է Տաջիկստանի խորհրդարան՝ "Համագործակցության երեխաները" համաժողովի շրջանակում
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:05

Արմինֆո. Հայաստանի պատվիրակությունը, որը ձևավորվել է Երևանի "Քվանտ" վարժարանի տաղանդավոր աշակերտներից,  "Համագործակցության երեխաները" համաժողովի շրջանակում այցելել է Տաջիկստանի խորհրդարան։

Հայաստանի դեսպանը ֆրանսիացի օրենսդիրներին պատմել է հանրապետությունում ընտրական գործընթացների մասին
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:04

Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի  դեսպան Արման Խաչատրյանը նախօրեին հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներին՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։

Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել է"Ոսկե ծիրանի" միջազգային մրցութային ծրագրում
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 15:58

Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը ներկայացրել է լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ծրագիրը:

 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 15:02

Արմինֆո.

Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո."ՀայաՔվե" միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Այդ մասին իր «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Կրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:28

Արմինֆո.Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում և խոսում է իր երկրի զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։

Միջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:25

Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը կարևոր է նրանով, որ հենց դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել ռազմական ագրեսիայի ընթացքում գործած հանցագործությունները։

Փաստաբան. ԿԸՀ-ն հրաժարվել է բովանդակային գնահատական տալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն համաձայնություն տալու իր իսկ որոշմանը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:22

Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ցանկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանալ հստակ հիմնավորումներ՝ էքս-նախագահ և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուն համաձայնություն տալու որոշման վերաբերյալ։

Հուլիսը Հայաստանում այնքան էլ շոգ չի լինի. օդերևութաբանի կանխատեսումը
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 12:01

Արմինֆո.Հունիսի 24-ի դրությամբ Հայաստանում տեղումների քանակը եղել է կլիմայական նորմայից բարձր։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ուժեղ Հայաստան». Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են խաղաղության մասին, Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 11:43

Արմինֆո.Մինչ Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղության մասին, պաշտոնական Բաքուն միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում։ Այս մասին Facebook-ի իր էջում ահազանգում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Կահրամանյանը։




Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով