Անվտանգության փորձագետ. Պետությունը ցանկանում է լիակատար վերահսկողություն սահմանել քաղաքացիների հեռախոսների նկատմամբ Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 09:32

Արմինֆո. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանն ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունները նախաձեռնել են օրինագիծ, որը ենթադրում է քաղաքացիների հեռախոսների նկատմամբ լիակատար վերահսկողության սահմանում:

Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱՀ ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին համատեղ հայտարարություն
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 09:27

Արմինֆո.ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և տնտեսական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյքոբ Հելբերգը Դոնալդ Թրամփի խաղաղության ինստիտուտում ստորագրել են համատեղ հայտարարություն՝ արհեստական բանականության (ԱՀ) հնարավորությունների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի կառավարության նախագահին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 20:43

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Յանեզ Յանշային` Պետականության օրվա առթիվ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, ուղերձում նշված է.

Մասիսի նախկին քաղաքապետն ազատվել է տնային կալանքից
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 20:34

Արմինֆո. Մասիսի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է ՝ տնային կալանքից վարչական հսկողության: Այդ մասին որոշում է կայացվել  Վերաքննիչ դատարանի նիստում։

Կառավարող կուսակցությունից ԱԺ պատգամավորն իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնի համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 20:33

Արմինֆո. Իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջադրել է իր թեկնածությունը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Այդ մասին նա հունիսի 25-ին հաղորդել է լրագրողներին։

Ռուբեն Ռուբինյան․ Իմ կուսակիցների վստահությունն ինձ շատ բանի է պարտավորեցնում
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 19:57

Արմինֆո.  Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունում այս կամ այն պաշտոնյային այս կամ այն պաշտոնում ընտրելու ընթացակարգը նման է լինում։ Այդ մասին հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահի թեկնածու, ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Փաշինյան․ գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահի թեկնածու
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 19:36

Արմինֆո.  Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչությունում գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀ Ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել ԱԺ ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Այդ մասին հունիսի 25-ին ներկուսակցական քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Գլխավոր դատախազությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություն է ուղարկել ԿԸՀ
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 18:41

Արմինֆո. Գլխավոր դատախազությունը "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու թույլտվություն տալու մասին միջնորդություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այդ մասին տեղեկությունը հաստատել են վերահսկիչ մարմնում։

Արդարադատության նախարար․ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 18:22

Արմինֆո.  Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերահաստատեցին երկրի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ ելույթ ունենալով Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովում ՝«Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:

Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 18:16

Արմինֆո. Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին Սահմանադրական դատարանի շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Բրյուսելում կայացել է Հայաստանի և ԵՄ միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 18:02

Արմինֆո.  Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը։

Փաստաբան․ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարում ենք համարձակ
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:51

Արմինֆո.  "Վերաքննիչ դատարանի որոշումը համարում ենք համարձակ ՝ հաշվի առնելով դատարանների վրա գործադրված ճնշումը", - լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նոր քննության հանձնելու դատարանի որոշումը:

Գառնիում կբացվի Հայաստանի գորգարվեստի թանգարան
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:44

Արմինֆո.  ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան: Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել են թանգարանի տարածք, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:

Իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:20

Արմինֆո.  Աշխարհահռչակ իրանցի օպերատոր Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տարածաշրջանային մրցույթի ժյուրին:

Դատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:16

Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի (Կանդազ) խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք։ Համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 25-ի նիստում։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել է նաև երկրից չհեռանալու մասին ստորագրություն։

ԱԺ պատգամավոր․ Քանի դեռ օրվա իշխանությունները բանակցում են նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, հսկայական վնասներ է կրում հայ տնտեսվարողը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:11

Արմինֆո. Հունիսի 1-ից մինչև 18-ը Հայաստանի Հանրապետությունից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, հավելելով, որ իր հարցմանն ի պատասխան՝ այդ մասին  տեղեկացրել են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում անելով ՍԱՏՄ-ին։

Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ տնային կալանքը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:08

Արմինֆո.  Հայաստանի Վերաքննիչ դատարանը վերացրել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ տնային կալանքը ՝ պահպանելով ելքի արգելքը: Համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 25-ի նիստում։

Հայաստանյան QR վճ արային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն.ArcaQR - IdramNet
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:00

Արմինֆո. Հայաստանյան երկու խոշորագույն QR վճարումների համակարգերը՝ IdramNet-ը և ArcaQR-ը կհամագործակցեն՝ ապահովելու երկու համակարգերի փոխգործունակությունը։ Արդյունքում Իդրամի օգտատերերը կարող են այսուհետ կատարել պարզ և արագ վճարումներ՝ սքանավորելով նաև ArcaQR-ն անմիջապես Idram&IDBank հավելվածի միջոցով։

«Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 16:42

Արմինֆո.  Հունիսի 25-ին «Զառ» ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։

Վարդևանյան․ Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ավելի քան 200 մարդ  եղել է մեղադրյալի կարգավիճակում 
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո. Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում քրեական վարույթներ են հարուցվել 258 անձի նկատմամբ, այսինքն, ավելի քան 200 մարդ եղել է մեղադրյալի կարգավիճակում: Այդ մասին  մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը,  ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքում, քվեարկության օրը և արդյունքների հրապարակումից հետո արձանագրված խախտումները:




Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով