Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխանության նախընտրական քարոզարշավին․ փաստաբան
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 14:08

Արմինֆո.  Լուրջ հիմքեր կան՝ ենթադրելու, որ պետական բյուջեից հարյուր միլիոնավոր դրամ է ուղղվել իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը: Այդ մասին հունիսի 27-ին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողներին հայտարարել է փաստաբան Արամ Օրբելյանը։

Հայաստանն ու Մոնղոլիան քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 11:51

Արմինֆո. Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպել է Մոնղոլիայի ԱԳ պետական քարտուղար Լխանաաջավ Մունխտուշիգի հետ:

Հայաստանն ու Վրաստանը նախանշել են իրավապահ ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղությունները
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 11:27

Արմինֆո.  ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գելա Գելաձեին։

Փաշինյանն ընդունել Է Իրանի փոխնախագահին
 Շաբաթ, 27 Հունիսի 2026, 11:03

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։

Ավարտվել է Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որտեղ քննարկվում էին ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի դիմումները
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 20:32

Արմինֆո.  Ավարտվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի առաջին նիստը, որի ընթացքում սկսվել էր հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով ընդդիմադիր ուժերի դիմումների քննությունը: Հաջորդ նիստը կմեկնարկի հունիսի 27-ին, ժամը 11:00-ին:

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ․ Արցախի հարցը փակելու Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանը սպառնալիքի տակ դրած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձին
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 19:50

Արմինֆո.  Արցախի հարցը փակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձգտումը միտված է Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգած ութամյա քաղաքականության ձախողումները կոծկելու փորձին:  

Ընդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ՝ ի պաշտպանություն Հայաստանի քաղաքացիների քվեների
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 18:49

Արմինֆո. Հայաստանի ընդդիմադիր ուժերի կողմնակիցները հանրահավաք են անցկացնում Սահմանադրական դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ նրանց դիմումի քննությունը: Այդ առնչությամբ դատարանի շենքի մոտ ոստիկանական զգալի ուժեր են բերվել։

Ազգի առողջությունը. Հնդկաստանը զգալի առաջընթաց է գրանցել անվտանգ ծննդաբերության և երեխաների պատվաստման ոլորտում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 18:08

Արմինֆո. Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարությունը (MoHFW)՝ Մումբայի Ժողովրդագրական գիտությունների միջազգային ինստիտուտի (IIPS) հետ համատեղ, պաշտոնապես հրապարակել է 2023–2024 թվականների ժամանակահատվածի համար Ընտանիքի առողջության ազգային վեցերորդ հետազոտության (NFHS-6) նախնական վերլուծական թերթիկները (Fact Sheets): Հետազոտությունն ընդգրկել է շուրջ 6,79 լաքհ (679 հազար) տնային տնտեսություն երկրի 715 շրջաններում: Հետազոտության արդյունքները «ԱրմԻնֆո» գործակալությանը սիրով տրամադրել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը:

Եվրահանձնաժողովի ղեկավարը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:32

Արմինֆո.  Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հուլիսի 1-2-ը կայցելի Ադրբեջան և Հայաստան: Հանրապետությունների իշխանությունների հետ նա կքննարկի այդ երկրները Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային միջանցքի վերածելու հարցը ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդել Է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն:

Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:26

Արմինֆո. Եվրոպական միության (ԵՄ) հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսական անվտանգության համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այդ մասին ասվում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

Հուլիսի 2-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարց
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:18

Արմինֆո.  Հուլիսի 2-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է 43 հարց:

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հերքել է, իբր, Հայաստանի Կոտայքի մարզում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին "հաղորդումները"
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:08

Արմինֆո. X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Այդ մասին ասվում է  ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հաղորդագրությունում։

Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 17:01

Արմինֆո. Հայ դպրոցականները վեց մեդալ են նվաճել Ռումինիայի Բուզեու քաղաքում կայացած Պատանիների մաթեմատիկայի բալկանյան 30-րդ օլիմպիադայում (JBMO):

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:49

Արմինֆո. Ամերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։

Հայ փորձագետներն ու Թուրքիայի առաջատար վերլուծական կենտրոնների ներկայացուցիչները քննարկել են երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:44

Արմինֆո.  "Հայկական խորհուրդ" վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը և փորձագետ Սամվել Մելիքսեթյանը հունիսի 21–25-ը աշխատանքային այցով գտնվել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

ԱՊՀ գլխավոր քարտուղար. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:40

Արմինֆո.  Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ։ Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Դատարանը Մուղնիի Սուրբ Գևորգ վանքի վանահոր նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:23

Արմինֆո. Դատարանը Արագածոտն մարզի Մուղնու Սուրբ Գևորգ վանքի վանահայր, Հայր Գարեգին Արսենյանի նկատմամբ վերացրել է ծառայության վայր այցելելու արգելքը: Համապատասխան որոշումը հունիսի 26-ի նիստում ընդունել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։

Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո. Հայաստանում թմրամիջոցներից կախվածություն ունեցող կանանց թվի աճ է գրանցվել։ Այդ մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բուժման գծով փոխտնօրեն Գայանե Վարդազարյանը։

Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:50

Արմինֆո.2026թ․-ի hունիսի 24-ին կայացել է ԱրարատԲանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: ԱրարատԲանկի համար 2025 թվականը նշանավորվել է բանկային համակարգում դիրքերի ամրապնդմամբ, ծառայությունների ընդլայնմամբ և միջազգային խոշոր գործընկերների հետ կարևոր համագործակցությունների հաստատմամբ։

Կոնդի վերակառուցման առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա
 Ուրբաթ, 26 Հունիսի 2026, 15:35

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։




Մեկնաբանվողներ
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով