ԶԼՄ․ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Խամենեիին հրաժեշտի արարողությանը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 16:20

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան՝ մասնակցելու Իրանի հանգուցյալ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին հրաժեշտի արարողությանը, հաղորդում է WANA կայքը:

Հայաստանի իշխանությունները վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը մի շարք երկրների համար եկարաձգում են մինչեւ 2027 թվականի հուլիսի 1-ը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 16:01

Արմինֆո. ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 25-ի №932-Ա որոշմամբ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվել է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողությունը։ Այդ մասին ասվում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրությունում։

Պաշտոնյա․ Հայաստանը մտադիր է COP17-ում ներկայացուցչությունն օգտագործել համաշխարհային օվկիանոսի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:59

Արմինֆո.  Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Կորեայի Հանրապետության Սեուլ քաղաքում կայացած «Կայուն օվկիանոսների նախաձեռնություն» (Sustainable Ocean Initiative Global Dialogue) բարձր մակարդակի գլոբալ երկխոսությանը, որտեղ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի՝ որպես COP17-ի նախագահող երկրի, առաջնահերթություններն ու տեսլականը։

Սամվել Կարապետյան. Ընդդիմությունը Փաշինյանին իշխանությունից հեռացնելու "գաղտնի ծրագիր" ունի
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:36

Արմինֆո. Ընդդիմությունն իր հետագա քայլերը կներկայացնի հունիսի 7-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո: Այս մասին հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ընդդիմությունը մտադիր է բողոքի փողոցային գործողություններ սկսել, թե՝ ոչ։

«Ուժեղ Հայաստան»․ Հայաստանի իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:29

Արմինֆո. Հայաստանի կառավարության  «Անապահովության գնահատման նոր համակարգը», որը որպես պիլոտային ծրագիր առաջինը փորձարկել են Սյունիքի մարզում, արդեն իսկ հանգեցրել է ընտանեկան նպաստ ստացողների թվի կտրուկ կրճատման և խոցելի խմբերի սոցիալական վիճակի վատթարացման։

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:24

Արմինֆո.Երևանի քաղաքապետարանի և IDBank-ի միջև կնքված համագործակցության հուշագրով ազդարարվեց Մոսկովյան պուրակի բարեկարգման լայնածավալ ծրագրի մասին։ 

Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:15

Արմինֆո.Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի վարչապետը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցեր
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 15:10

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Մասնագետների հոսքը Երևանից մարզեր աճում է. առողջապահության նախարար
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:47

Արմինֆո.Բուժմասնագետների հոսքը Երևանից դեպի մարզեր աճում է ։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:38

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ Newmag Summerfest 2026 գրքի փառատոնի շրջանակում։ 

Հայ բժիշկները կստանան ԱՀԿ կողմից ճանաչված հավաստագրեր՝ ԱԻ պայմաններում աշխատելու համար
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:19

Արմինֆո.Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային համաժողովին, որը նվիրված է արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը և արտակարգ արձագանքման բժշկական բրիգադների աշխատանքին:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալը մեկնաբանել է քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 հազար անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:17

Արմինֆո.ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մեկնաբանել է Սահմանադրական դատարան դիմած քաղաքական ուժերի փաստարկները ընտրությունների օրը շուրջ 100 000 անձնագրերի հետ կապված խնդրի վերաբերյալ։

Հայաստանի արդարադատության նախարարը վստահ է. խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 14:15

Արմինֆո.Սահմանադրական դատարանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ընդդիմադիր քաղաքական ուժերի հավակնությունները հեռանկար չունեն։ Այս մասին դատարանի հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

ԿԳՄՍՆ. Հայաստանի ավագ դպրոցների ընդունելությունն առաջին անգամ կանցկացվի առցանց ռեժիմով և բաղկացած կլինի երկու փուլից
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 13:57

Արմինֆո. Հայաստանում 2026-2027 ուսումնական տարում Հայաստանի պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանների ընդունելությունն առաջին անգամ կիրականացվի էլեկտրոնային ձևաչափով՝ my.emis.am հարթակի միջոցով։ Այս մասին հայտնում է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։

Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է. Արտակ Զեյնալյան
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 13:23

Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանը շատ ծանրաբեռնված է, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քանակը մեծ է։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարի օգտին
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 13:14

Արմինֆո.Կայուն զարգացման Համբուրգյան համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել բարձր մակարդակի կլոր սեղանին, որը կրում էր «Բնապահպանական հանցագործություններ. սպառնալիքներ կայուն զարգացմանը» խորագիրը։

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:59

Արմինֆո.Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար կստեղծվի անհայտ կորածների և թաղման վայրերի մասին տեղեկատվություն գաղտնի տրամադրելու հնարավորություն։

Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:47

Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է կարգավորել կեղծ և ժամկետանց դեղամիջոցների ոչնչացման գործընթացը՝ սահմանելով վերահսկողություն դրա նկատմամբ։

Դիլանյան. Հայաստանի Սահմանադրական դատարանը Հայաստանում ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ վճիռ կկայացնի մինչև հուլիսի 4-ը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:44

Արմինֆո.Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր ուժերի դիմումների վերաբերյալ մինչև հուլիսի 4-ը։

Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը
 Երեքշաբթի, 30 Հունիսի 2026, 12:42

Արմինֆո. Հայաստանում կուժեղացվի դեղամիջոցների որակի և անվտանգության վերահսկողությունը։ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 30-ի արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով