Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:46
Արմինֆո. Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի ուղեկցությամբ, գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային, որը կազմակերպվում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային դաշինքի (Global Alliance of First Ladies and Gentlemen) կողմից։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:42
Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:30
Արմինֆո. Կիբեռհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած ՀՀ քաղաքացիները հուլիսի 1-ին բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի դիմաց:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:23
Արմինֆո.Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 15:00
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման օրվան նվիրված՝ «Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հետքերով․քրեական հետապնդում, գույքի վերականգնում և բռնագանձված գույքի կառավարում, քրեական արդարադատությունում զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» թեմայով միջազգային համաժողովին:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:50
Արմինֆո.Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հայտարարագրեր իր բոլոր ծախսերը խորհրդարանական ընտրությունների ընթացքում, դա կհանգեցներ Ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի այն դրույթների կիրառմանը, որոնք նախատեսում են քաղաքական ուժի ընտրական ցուցակի գրանցման չեղարկում:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:20
Արմինֆո. Ներկայումս TRIPP նախագծի շուրջ Հայաստանը ռուսական կողմի հետ որևէ բանակցություն չի վարում: Այդ մասին հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 14:12
Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հանդես է եկել պարզաբանմամբ երկրում բջջային հեռախոսների IMEI-կոդերի գրանցման համակարգի ներդրման փաստի վերաբերյալ՝ հանրային լայն հնչեղության ֆոնին:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:27
Արմինֆո.Հայաստանում իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնի համար արդեն առաջադրվել է Ազգային ժողովի երկու պատգամավորի թեկնածությւոն:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:07
Արմինֆո.Հայաստանում նախատեսվում է ներդնել նախկինում պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների կրկնակի բժշկական հետազոտության ինստիտուտ:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 13:01
Արմինֆո.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում բացվել է նոր երիտասարդական տարածք, որը կդառնա «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում ստեղծված վեցերորդ նմանատիպ կենտրոնը:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 12:44
Արմինֆո.Մինչ սահմանադրական դատարանը շարունակում է ինտենսիվ աշխատանքը 7 քաղաքական ուժերի հայցերի քննության և խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու ուղղությամբ, իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը պաշտոնների հետ կապված հարցեր է լուծում: Այդ մասին հուլիսի 1- ին դատական նիստի ժամանակ հայտարարել է ՍԴ- ում "Ուժեղ Հայաստան" ընդդիմադիր դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդեւանյանը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 12:25
Արմինֆո. Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում չեղյալ հայտարարել հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանզի հասկանում են, որ նոր ընտրական գործընթացի դեպքում չեն կարող կրկին օգտագործել վարչական ռեսուրսի նույն ծավալը ՝ ցանկալի արդյունք ստանալու համար։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 11:48
Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել:
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 11:11
Արմինֆո. Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:59
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, շնորհավորական ուղերձում ասվում է.
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:52
ԱրմԻնֆո. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Անահիտ Մանասյանը աշխատանքային այցով Երևան ժամանած՝ Էստոնիայի գլխավոր դատախազ Աստրիդ Ասիի գլխավորած պատվիրակությանը ներկայացրել է գերատեսչության առաջնահերթությունները, ընդգծելով արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը ատելության լեզվի և ցանկացած ձևի խտրականության դեմ պայքարում։ Այս մասին հաղորդում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:43
ԱրմԻնֆո. Հայաստանի իշխանությունները չեն կրճատում ռեզերվիստների զինվորական հավաքների ժամկետը, քանի որ դրանք դիտարկում են որպես պատժիչ գործիք: Այս կարծիքը իր Facebook-էջում հայտնեց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը.
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:38
ԱրմԻնֆո. Լիբանանում Հայաստանի դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հանին Սաիդի հետ։
|
Չորեքշաբթի, 1 Հուլիսի 2026, 10:09
Արմինֆո։ Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանում նշվում է դատախազության աշխատողի օրը։
|