Arminfo.info

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքները
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 09:42

Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում քվեարկության արդյունքները։

Ընդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանը
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 08:59

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընդամենը քայլեր են՝ ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա ճնշում գործադրելուն և իշխանության յուրացմանը (ուզուրպացիային)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը։

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքից
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 08:49

Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ հունիսի 8-ի ժամը 06:30-ի դրությամբ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ընտրողների ձայների 50,86%-ը (414 608 ձայն):

533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 03:19

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 533 ընտրատեղամասերի հաշվարկների արդյունքները, որտեղ քվեարկել է 246 476 քաղաքացի, և համաձայն որոնց՝ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 51,13 % կամ 124 471 ձայն։

204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 01:09

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 204 ընտրատեղամասերի հաշվարկների առաջին արդյունքները, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 55,72 %:

Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 00:35

Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորանքներ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով
 Երկուշաբթի, 8 Հունիսի 2026, 00:29

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է 110 ընտրատեղամասերի հաշվարկների առաջին արդյունքները, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 57,14 % կամ 11․073 ձայն:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 23:10

Արմինֆո. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքում: Քվեարկությանը մասնակցած 410 անձանցից 330-ը իրենց ձայնը տվել են իշխող ուժին: Տվյալները հրապարակել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

ԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 22:51

Արմինֆո. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա: Հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը:

Քվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 22:31

Արմինֆո.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է Երևանում և Հայաստանի տասը մարզերում քվեարկության արդյունքների նախնական տվյալները:

ՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդում
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:53

Արմինֆո. Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունների գործընթացի սկզբից՝ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչև 2026 թվականի հունիսի 7-ը՝ ժամը 18:00-ի դրությամբ, ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների մասին 425 հաղորդում:

Քվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերով
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:29

Արմինֆո. Հունիսի 7-ի ժամը 20:00-ի դրությամբ Հայաստանի Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում հարուցվել է 59 քրեական վարույթ՝ ընտրությունների հետ կապված ենթադրյալ խախտումների փաստերով: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Exit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համար
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:38

Արմինֆո.Էկզիտպոլերի (Exit polls) տվյալներով՝ Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հիմնական ընդդիմադիր կուսակցությունները ավելի շատ ձայն են հավաքում, քան իշխանության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:26

Արմինֆո. «Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին: Այս մասին հայտնում է PARA TV-ն:

ԿԸՀ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:21

Արմինֆո. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը տեղամասերի փակման պահին կազմել է 58,97%:

Սամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 21:12

Արմինֆո. Որպեսզի ընդդիմությունը բացարձակ հաղթանակի հասնի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում, անհրաժեշտ է, որ Հանձնաժողովի անդամները և վստահված անձինք թույլ չտան կեղծիքներ ձայների հաշվարկի ընթացքում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:

Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 20:11

Արմինֆո. Հայաստանում տեղական ժամանակով ժամը 20:00-ին ավարտվեց հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը, երկրի ողջ տարածքում ընտրատեղամասերը փակվեցին:

ՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 20:06

Արմինֆո. Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի խոսքի ազատությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր միջոցների:

Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 19:41

Արմինֆո. Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի: Այս մասին հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը:

Ընդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին
 Կիրակի, 7 Հունիսի 2026, 19:37

Արմինֆո.Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (ՀԿՀ) շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:




Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան