Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 20:02
Արմինֆո.Եվրոպայի խորհրդի փողերի լվացման դեմ պայքարի մարմնի՝ MONEYVAL-ի գնահատմամբ՝ չնայած ապօրինի ակտիվների վերականգնմանն ուղղված զգալի ջանքերին, Հայաստանը դա քաղաքական նպատակ չի դարձրել:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 18:21
Արմինֆո. Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները մեր նորօրյա պատմության մեջ կմնան որպես աննախադեպ պետական տեռորի պայմաններում տեղի ունեցած ընտրություններ։ Այդ մասին ասվում է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ)՝ ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 18:19
Արմինֆո.ԵԱՀԿ-ն արդեն մեկ տարի օգնում է Փաշինյանին պայքարել Եկեղեցու դեմ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 18:11
Արմինֆո."Ես "Արարատցեմենտի" վերաբերյալ քաղաքական հայտարարություն եմ արել այն բանից հետո միայն, երբ համապատասխան ահազանգ է ստացվել իրավապահ մարմիններից, այլ ոչ թե՝ հակառակը", - հուլիսի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 16:08
Արմինֆո.Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի տնտեսական դիվանագիտության համար պատասխանատու արտաքին գործերի փոխնախարար Հարիս Թեոխարիսի հետ։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 16:03
Արմինֆո. Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:39
Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության գործող նախարար Մխիթար Հայրապետյանը դուրս կգա կառավարության կազմից:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:38
Արմինֆո.Հայաստանը մտադիր չէ օրակարգից հանել անկլավների և էքսկլավների հարցը։ Այդ մասին հուլիսի 9-ին ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:36
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:34
Արմինֆո. Բաքվի բանտում պահվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը հերթական ուղերձն է հղել, հանրության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ իր փաստաբաններին դեռևս չեն փոխանցել ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ դատավճիռը:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:12
Արմինֆո. Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը. պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ։ Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:03
Արմինֆո. "Մայր Հայաստան" կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվող գործի շրջանակներում, եւ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 15:02
Արմինֆո. Հուլիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 11:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07։42-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․46⁰ և արևելյան երկայնության 44․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 14:49
Արմինֆո. Հրազդանի միկրոշրջանում մի փոքրիկ անկյուն կա, որտեղ առաջին հայացքից արդեն աչքի է ընկնում յուրօրինակ միջավայրն ու ֆրանսիական նրբերանգներով տրամադրությունը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 14:11
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 20 օր արձակուրդում կլինի: Այդ մասին հաղորդել էն ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 14:05
Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպառնացել է աշխատանքից ազատել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խախտումներ թույլ կտան դպրոցներ և մանկապարտեզներ կառուցելիս:
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:52
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կստուգի 2026 թվականի մայիսի 15-ի իր որոշման կատարման ընթացքը, որը վերաբերում է երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, ինչպես նաև կվերլուծի դրա իրականացման հետ կապված ԶԼՄ-ներում հրապարակումները։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:38
ԱրմԻնֆո. Հայաստանի Հանրապետությունն ու նրա իրավապահ մարմինները գործում են իրենց լիազորությունների և ժողովրդի կողմից տրված մանդատի շրջանակներում։ Այսպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց լրագրողներին հուլիսի 9-ին կայացած բրիֆինգի ընթացքում «Ծառուկյան» դաշինքի (ԾԱ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:22
ԱրմԻնֆո. Երևանի «Հրազդան» մարզադաշտի սպորտային ենթակառուցվածքը կկարգավորվի։ ՀՀ կառավարությունը կուղղի 63,135 մլն դրամ նախագծային-հաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման համար՝ մարզադաշտի թեթևատլետիկ վազքուղու վերակառուցման նպատակով։
|
Հինգշաբթի, 9 Հուլիսի 2026, 13:14
ԱրմԻնֆո. «Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները, որը պատկանում է «Ծառուկյան Ծաղկող Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, բողոքի ակցիա են անցկացնում ձեռնարկության տարածքում՝ պահանջելով վերականգնել գործարանի աշխատանքը իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննությունների ավարտից հետո։
|