Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է INSARAG միջազգային վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 11:42

ԱրմԻնֆո. Հայաստանի որոնողափրկարարական խումբը պատրաստվում է միջազգային INSARAG վերահավաստագրմանը, որը նախատեսված է 2028 թվականին: Թիմի պատրաստվածությունը ստուգելու համար օգոստոսի 10-ից 13-ը Շիրակում անցկացվել է 36-ժամյա վարժանք Շվեյցարիայից ժամանած մենթորների հետ, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Փաստաբաններ. Ավետիք Չալաբյանի գործն ուղարկվել է դատարան
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:49

Արմինֆո. Հասարակական և քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այս մասին նշված է Ավետիք Չալաբյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադի գլխավորությամբ ժամանել է Հայաստան
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:46

Արմինֆո. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Աբրահամ Համադաի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան: Այս մասին հայտարարվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կողմից պատվիրակության ընդունելության կազմակերպման վերաբերյալ հրապարակված հրամանագրում:

Օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի առջև կկայանա քաղբանտարկյալների պաշտպանության հանրահավաք
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:24

Արմինֆո. Օգոստոսի 19-ին Հայաստանում Եվրամիության գրասենյակի առջև կկայանա քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների պաշտպանությանը նվիրված հանրահավաք։ Այս մասին հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:22

ԱրմԻնֆո. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի երկարաձգման շուրջ բանակցությունների վերջին իրավիճակը: Այս մասին հաղորդում է «Անադոլու»-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրներին: Այլ մանրամասներ չեն տրամադրվել:

Ընդդիմադիր. Հայաստանի գործող ռեժիմը հետապնդում է այն գործիչներին և կառույցներին, որոնք զբաղվում են ազգային հարցերով
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:21

ԱրմԻնֆո. ՀՀ իշխանությունների հարձակումները սփյուռքի, սփյուռքի կազմակերպությունների և ազգային գործիչների վրա հետապնդում են տարբեր նպատակներ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նարեկ Կարապետյան. Մենք չենք ուզում երկրում նման անարխիկ իրավիճակ, երբ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:19

Արմինֆո. «Հզոր Հայաստանը» չի ցանկանում երկրում անարխիկ իրավիճակ, որտեղ պետության ղեկավարը զբաղված է ամեն ինչով, բացի իր անմիջական պարտականություններից: Այս մասին Մհեր Բաղդասարյանի հետ զրույցում հայտարարել է «Հզոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել «Վարչաֆեստ» մրցույթին և փառատոնին
 Երեքշաբթի, 18 Օգոստոսի 2026, 10:17

ԱրմԻնֆո. Առաջին «Վարչաֆեստ» մրցույթն ու փառատոնը կանցկացվեն Սևանում օգոստոսի 22-ին: Այս մասին օգոստոսի 18-ին իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Ուժեղ Հայաստանը" և Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրները
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 19:45

Արմինֆո. ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ու խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն օգոստոսի 17-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

"Հայաստան" խմբակցության ղեկավարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցության հարցեր
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 19:42

Արմինֆո. ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Հայտնի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն ընդգրկվել է "Ավրորա" մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 19:32

Արմինֆո. «Washington Post» պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքականության մեկնաբան, մրցանակակիր լրագրող Դեյվիդ Իգնաթիուսը միացել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովին։

Սուրեն Պապիկյանն աշխատանքից ազատել է իր երկու խորհրդականներին
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 19:29

Արմինֆո. Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտել են իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Այդ մասին սոցիալական ցանցերում հաղորդել է ինքը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 16:49

Արմինֆո.Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը։

ԿԳՄՍՆ  և «Saté-Âtre»  թատերական  ընկերության միջև ստորագրվել է համագործացության  հուշագիր՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային կապերն ամրապնդելու նպատակով
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 16:41

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի  նախարարության  և «Saté-Âtre» (Սաթէ–Աթղը) ֆրանսիական  թատերական   ընկերության միջև ստորագրվել է համագործացության հուշագիր:

Քոչարյանը՝ Հովհաննիսյանի նշանակման մասին․ միայն ժամանակը ցույց կտա, թե ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում է իր հաջորդ կարիերային ուղին
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 16:35

Արմինֆո.Միայն ժամանակը ցույց կտա, ինչպես է յուրաքանչյուր մարդ պատկերացնում իր հաջորդ կարիերային ուղին: Այդ մասին օգոստոսի 17-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ մեկնաբանելով Արամ Հովհաննիսյանի նշանակումը   Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում։

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է հետախուզվող անձին հանձնելու մասին Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 15:59

Արմինֆո.  Վրաստանի իրավասու մարմինը  բավարարել է  Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազության  միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, ով մեղադրվում է քրեակատարողական  հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու,  կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 15:56

Արմինֆո.  Սեպտեմբերի 1-ն այլևս սարերի հետևում չէ, դա նշանակում է, որ նոր ուսումնական տարվան պատրաստվելու իրարանցումը պաշտոնապես սկսվել է։

Հայաստանն ու Հնդկաստանը սահմանել են երկու երկրների ԶՈՒ գլխավոր շտաբների միջև համագործակցության նոր ձևաչափ
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 15:25

Արմինֆո.  Այսօր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին։

Հայաստանի Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 15:06

Արմինֆո.  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետ է նշանակվել Արամ Հովհաննիսյանը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է ինքնասպանություն գործած Զաքարյանի ծառայակցի կալանավորման մասին
 Երկուշաբթի, 17 Օգոստոսի 2026, 14:56

Արմինֆո. Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող Գրիգոր Զաքարյանի մահվան դեպքի առթիվ կալանավորվել է նրա ծառայակիցը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո