Հայաստանում պահպանվում է հրդեհավտանգության բարձր մակարդակը
 Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի 2026, 10:23

ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 14-ից 17-ը Արարատյան դաշտում և  Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում սպասվում է հրդեհավտանգության բարձր մակարդակ։  Նման նախազգուշացմամբ հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և  մոնիթորինգի կենտրոնը։

Ամերիկացի լրագրողը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 14:42

Արմինֆո. Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը քննադատել է օկուպացված Արցախ այցելած օտարերկրյա դիվանագետներին:

Արցախի նախկին պետական պաշտոնյան ՝ օտարերկրյա դիվանագետներին. Դուք չպետք է թույլ տաք ԼՂՀ-ում էթնիկ զտումը վերածել զբոսաշրջային երթուղու
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 14:32

Արմինֆո.  ԼՂՀ մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախկին նախարարը բաց նամակով դիմել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին ՝ օկուպացված Արցախ օտարերկրյա դիվանագետների այցելության ֆոնին:

Ընդդիմադիր պատգամավորը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է պատմել Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանությանն ուղղված իր քայլերի մասին
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 14:15

Արմինֆո.  ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը նամակով դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների պաշտպանության հարցով: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Գալստյանը։

Կարծիք․ Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 13:57

Արմինֆո.  Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը սակարկման առարկա են դարձրել։ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այդպես է մեկնաբանել  2016 թվի քառօրյա պատերազմի մասին Գրիգորյանի մտորումները՝ իր հարցազրույցներից մեկում:

Հայաստանի իշխանությունները որոշել են խաղարկել 102-րդ ռուսական ռազմակայանի "խաղաքարտը"՝ հանրապետության համար գազի արժեքի հնարավոր թանկացման հարցում
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 13:03

Արմինֆո. Հայաստանի գործող իշխանությունները ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել են խաղարկել ռուսական 102-րդ ռազմակայանի "խաղաքարտը"՝ Հայաստանի համար գազի արժեքի հնարավոր թանկացման հարցում ՝ Երևանի և Մոսկվայի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, որը գնալով խորանում է դեպի Եվրոպա վերակողմնորոշվելու մասին հանրապետության իշխանությունների հայտարարությունից հետո։ Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանի իշխանությունները փորձում են շանտաժի ենթարկել ՌԴ-ին՝ երկրում 102-րդ ռազմակայանի ներկայությամբ։

Հայ պատմաբանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված Արցախ
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 12:46

Արմինֆո.  Պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանը խիստ քննադատության է ենթարկել արևմտյան կոալիցիայի դիվանագետների այցն օկուպացված Արցախ:

Ծառուկյանը՝ ԱԱԾ նկուղից․ Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլում
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:58

Արմինֆո.  Հայաստանը գտնվում է շատ բարդ պատմական փուլում, իսկ երկրի և ժողովրդի առջև ծառացած խնդիրները չեն լուծվում, և անհրաժեշտ է հասարակության համախմբում: Այդ մասին ասվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ, որն ուղարկվել է Երևան-Կենտրոն ՔԿՀ-ից, որն ավելի հայտնի են որպես ԱԱԾ նկուղ:

Նարեկ Կարապետյան. 2026 թվի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան՝ 2021 թվին
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:56

Արմինֆո.  2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր չորս ուժերը 80 տոկոսով ավելի ձայն են ստացել, քան 2021 թվականին։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ազգային ժողովի "Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Հայ փորձագետ․ TRIPP-ն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:39

Արմինֆո. Ժամանակն է, որպեսզի Երեւանը հասկանա այն պարզ ճշմարտությունը, որ "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագիծն ու եվրաինտեգրումն անհամատեղելի են: Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։

Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալը ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորում շրջանակում պատմել է COP17-ին երկրի նախապատրաստվելու մասին
 Շաբաթ, 12 Սեպտեմբերի 2026, 11:30

Արմինֆո.  Պրահայում՝ ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպման շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել «Գիտության դերը դիվանագիտության մեջ» խորագրով նիստին։

Պակիստանի առաջին դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 20:47

Արմինֆո. Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պակիստանի նորանշանակ դեսպան Շաֆքատ Ալի Խանը։

Ամերիաբանկը 4Future banking խորհրդաժողովում ներկայացրել է հաճախորդների սպասարկման ոլորտի տեխնոլոգիական լուծումները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 20:36

Արմինֆո. Ամերիաբանկը մասնակցել է 4Future banking 2026 միջազգային խորհրդաժողովին' ներկայացնելով բանկի տեխնոլոգիական լուծումները և հաճախորդների փորձի ոլորտի լուծումները:

Լիբանանի նախագահը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 20:17

Արմինֆո. Սեպտեմբերի 11-ին Լիբանանի նախագահ Ժոսեֆ Աունն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանին:

Հայաստանի պաաշտպանության փոխնախարարն ու Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 19:35

Արմինֆո. Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլայի հետ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է երկրում կանաչ ֆինանսավորման զարգացման հեռանկարները
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 19:14

Արմինֆո. Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանի գլխավորությամբ հանդիպում է կայացել Համաշխարհային բանկի գործընկերների և միջազգային փորձագետների հետ՝ Հայաստանում կանաչ ֆինանսավորման և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նորարարական ֆինանսական գործիքների զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով։

Հայաստանում նախապատրաստում են գույքի բռնագանձման մեխանիզմին առնչվող օրենսդրական փոփոխություններ
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 18:27

Արմինֆո. Հայաստանում նախապատրաստում են օրենսդրական փոփոխություններ՝ կապված գույքի բռնագանձման մեխանիզմի հետ։ Այդ մասին ճեպազրույցում լրագրողներին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սամվել Կարապետյան․ Հայ ռազմագերիները Բաքվից չեն վերադառնա, քանի դեռ Փաշինյանն իշխանության ղեկին է
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 18:10

Արմինֆո. Հայ ռազմագերիները Բաքվից չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին սեպտեմբերի 11-ին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ դատական հերթական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում։

Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 17:50

Արմինֆո. 16 պրոֆեսիոնալ թիմ աշխարհի տարբեր երկրներից. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը, որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։

Սամվել Կարապետյան. "Ուժեղ Հայաստանը" Տիգրանաշենը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագիր է մշակում
 Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026, 17:47

Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" դաշինքն այս պահին Տիգրանաշենը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագիր է մշակում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայկական Տիգրանաշեն գյուղը "Ադրբեջանին" պատկանելու մասին հայտարարություններին:




Մեկնաբանվողներ
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո