Փաշինյանն ու Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 19:10

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների հետ:

Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավորն ուշադրություն է հրավիրել նոր սահմանադրության նախագծում միջազգային չափորոշիչներին հակասող դրույթների վրա
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 18:35

Արմինֆո. Հայաստանի սահմանադրության նախագծի որոշ դրույթներ հակասում են միջազգային չափորոշիչներին։ Այդ մասին հայտարարել է "Խոսքի ուժ" իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Հայաստանն ու Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական օգնության տրամադրման շուրջ
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 18:30

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Թեհրան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԻԻՀ գերագույն դատարանի նախագահ Այաթոլլահ Մոհամմադ Մոնթազերիի և Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Ասղար Ջահանգիրի հետ:

Ադրբեջանում արձագանքել են ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:48

Արմինֆո.Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՀ նոր սահմանադրության նախագծից Հայաստանի անկախության մասին հռչակագրի բացառմանը:

Հայաստանի փոխվարչապետն ու ամերիկացի պաշտոնյան քննարկել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված հետագա քայլերը
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:35

Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի գլխավորած պատվիրակությանը։

Հայ քաղաքագետն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարարի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու կոչին
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:28

Արմինֆո."Պոլիտէկոնոմիա" հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան, քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն արձագանքել է Գերմանիայի ԱԳ նախարար Յոհանն Վադեֆուլի՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Հայաստանին ուղղված կոչին:

Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:27

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

«Ուժեղ Հայաստան»․ Միասնական ընդդիմությունը թույլ չի տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և պարտադրվի «ալիևյան հանրաքվե»
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:25

Արմինֆո. «Ուժեղ Հայաստանը» և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից, և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։ Քաղաքական ուժը նման հայտարարությամբ է հանդես եկել նոյեմբերի 23-ին  ՀՀ նոր սահմանադրության նախագծի հրապարակման առնչությամբ։

Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի. ՀՅԴ
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 16:01

Արմինֆո.Պետականության իրական բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի շահերից ելնելով, հասարակական լայն համաձայնությամբ և առանց արտաքին թելադրանքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Արդշինբանկը ԴիջիԹեք 2026-ում ներկայացրեց ապագայի բանկինգը համատեղ ձևավորելու նոր մոտեցումը
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:54

Արմինֆո.  Արդշինբանկը մասնակցել է նոյեմբերի 20-22-ը Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում անցկացված ԴիջիԹեք 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն այս տարի կրում էր «Աշխարհի նոր AI հանգույցը» խորագիրը։ Ցուցահանդեսի շրջանակում բանկը այցելուներին և տեխնոլոգիական համայնքին հնարավորություն է տվել արհեստական բանականության կիրառմամբ առաջարկել բանկային ոլորտի ապագայի իրենց պատկերացումները։

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ  դրամային պարտատոմսեր
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:48

Արմինֆո. Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:

Հայաստանի ԱԽ քարտուղարը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի հետ
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:44

Արմինֆո.Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ։

ՀԱԿ փոխնախագահը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և ամրապնդում Փաշինյանի բռնապետությունը
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:42

Արմինֆո. "Հայ ազգային կոնգրես" կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը պատմել է, թե ինչպես է ՀՀ նոր սահմանադրության նախագիծը թուլացնում մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում և, փաստորեն, տանում բռնապետության հաստատման։

"ՀյաՔվեն" Փաշինյանին առաջարկել է հրաժարական տալ առանց նախապայմանների
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:15

Արմինֆո.  "ՀյաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը ներկայացրել է երկրում ստեղծված քաղաքական փակուղուց դուրս գալու իր առաջարկը՝ նոյեմբերի 23-ին երկրի նոր սահմանադրության նախագծի հրապարակման եւ դրան հաջորդած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի առնչությամբ։

Դատախազությունը պահանջում է Իջևանի տուրիստական բազան վերադարձնել համայնքի սեփականությանը
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:13

Արմինֆո.  Դատախազությունն Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան։ Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Երևանն ու Վաշինգտոնը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:10

ԱրմԻնֆո.   Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

Դաշնակցական. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգահամակարգին երկիրն էքսպանսիայի վտանգի տակ կդնի
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 15:00

Արմինֆո. Հայաստանի միացումը Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգին կարող է գաղութացման վտանգի տակ դնել հանրապետությունը։ Այդ մասին նոյեմբերի 23-ին հայտարարել է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

Հայաստանի և ԱՄՆ ղեկավարները ուղերձներ են փոխանակել TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի առնչությամբ
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 14:50

Արմինֆո.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոյեմբերի 23-ից "Թրամփի ուղի" ծրագրի գործնական փուլի մեկնարկի մասին:

Հայաստանն ու Չեռնոգորիան քննարկել են պաշտպանական համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 14:46

Արմինֆո.  Նոյեմբերի 23-ին Հայաստանի ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:  Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Տիգրան Աբրահամյան․ TRIPP-ի գործարկումն՝ առանց խաղաղության պայմանագրի, հավասարազոր է զիջումների՝ առանց խաղաղություն ստանալու
 Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2026, 14:20

Արմինֆո.  "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման" (TRIPP) նախագծի մեկնարկն առանց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված խաղաղության պայմանագրի առկայության նույնն է, ինչ "զիջումներ առանց խաղաղության" իրագործումը: Այդ մասին նոյեմբերի 23-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է "Ուժեղ Հայաստան" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի իրականացման մեկնարկը կտրվի։




Մեկնաբանվողներ
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին