Արմինֆո. Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Այդ մասին նոյեմբերի 5-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք 2027-2028 թվականներին ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մասին վարչապետի հայտարարությունը չի նշանակում, որ Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Արմինֆո. Արցախցիների իրավունքների պաշտպանությունը ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի խնդիրն է։ Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ "Միջազգային պարտավորությունները եւ ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ եւ եզրակացություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո.Երևանում ընթացող ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հենց այն հարթակն է, որտեղ պետք է բարձրացվեին արցախցիների իրավական խնդիրները: Այդ մասին հոկտեմբերի 29-ին հայտարարել է Արցախի Հանրային խորհրդի անդամ Ալվարդ Զաքարյանը՝ "Միջազգային պարտավորությունները և ազգային օրակարգը COP17-ի համատեքստում. գնահատականներ և հետևություններ" թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։
Արմինֆո. Shakespeare & Co միջազգային թատերական փառատոնն այս տարի անցկացվում է "Շեքսպիրը և ռուս դասականները" խորագրի ներքո, ինչը նշանակում է, որ երկրի թատերական բեմահարթակներում հանդիսատեսը դիտելու է Շեքսպիրի մեծ ստեղծագործություններից բացի՝ նաև ռուս ականավոր դասականների, այդ թվում ՝ Չեխովի, Պուշկինի, Զոշչենկոյի, Սուխովո-Կոբիլինի ստեղծագործությունները: