Արմինֆո. Ռուսաստանը փորձել և փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի։ Այդ մասին ասել է Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը՝ "Վեստի"-ի հետ հարցազրույցում ։
Արմինֆո. Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվորեն օգնում են Հայաստանի գործող իշխանություններին ՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համացանցում արգելափակելու երկրի կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչող քննադատությունները: Այդ մասին հաղորդում է Le Journal du Dimanche պարբերականը ։
Արմինֆո. Հայաստանում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումները կազատականացվեն: Ապրիլի 30-ի նիստում Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով հանձնաժողովը դրական կարծիք է հայտնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքում կառավարության կողմից ներկայացված փոփոխությունների վերաբերյալ: