


Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հաղորդվել է Ղազախստանի ղեկավարի պաշտոնական կայքում։
Աղբյուրի համաձայն՝ ընտրությունները, միջազգային դիտորդների մեծ մասի նախնական տվյալների համաձայն, անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ բաց և քաղաքացիների կամքը արտահայտելու համար բավարար պայմաններով։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է շարունակական հաջողություններ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի պաշտպանության գործում։
Նախագահը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Պետության ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ երկրի զարգացման, խաղաղության և բարգավաճման գործում։



